Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին

Հայաստանում ընտրությունները կդառնան Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախումների ասպարեզ։

ԱՄՆ-ն փորձում է իրականացնել Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հետ միավորելու նախագիծ, որից կշահի նաև Թուրքիան։ Սակայն, Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է հեշտությամբ ուժեղանալ ամառային ընտրություններից հետո, նշում է պարբերականի վերլուծաբան Բերկտայ Դենիզը:

Իրանի շուրջ պատերազմի հենց սկզբում Բերկտայ Դենիզըը նշել էր, որ այս պատերազմը Ռուսաստանին դնում է դիլեմաների առաջ։ Դրանցից ամենակարևորը հետևյալն է. Ռուսաստանը չի ցանկանում, որ Թրամփը հաղթի պատերազմում, բայց նաև չի ցանկանում, որ ամերիկացի առաջնորդը ձախողվի և, որպես արդյունք, կորցնի ողջ քաղաքական իշխանությունը։ Որովհետև Թրամփի ձախողումը կհանգեցնի այն պառակտման վերացմանը, որը Արևմտյան աշխարհում առաջացել է Ուկրաինայի շուրջ՝ նրա իշխանության գալուց ի վեր, և Ռուսաստանին հակադրվող միասնական արևմտյան դաշինքի ի հայտ գալուն։

Չնայած ամերիկացի առաջնորդի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում կարող է ավելի բարենպաստ լինել Ռուսաստանի համար, և Վլադիմիր Պուտինին ամերիկացի առաջնորդը դիմավորեց կարմիր գորգով Ալյասկայում, Թրամփի Ամերիկայի և Ռուսաստանի շահերը բախվում են, մասնավորապես Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Մենք նախկինում գրել էինք Ռուսաստանում և Իրանում «Թրամփի միջանցք» նախագծի վերաբերյալ մտահոգությունների մասին, որը նպատակ ունի միավորել Կովկասում Ադրբեջանին և Հայաստանին:

Անցյալ շաբաթ Բաքվում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) վարչապետների գագաթնաժողովում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ այս միջանցքը Բաքվի համար առաջնահերթություն է, և որ նախագիծը կկապի ոչ միայն Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ, այլև ամբողջ թյուրքական աշխարհը: Ղազախստանը և Կենտրոնական Ասիայի այլ երկրներ նույնպես հետաքրքրություն են հայտնել այս երթուղու նկատմամբ: Հաշվի առնելով, որ Կովկասի հիմնական նշանակությունը Արևմուտքի համար կայանում է Կենտրոնական Ասիա տանող ճանապարհին գտնվելու մեջ, մենք «Թրամփի միջանցքը» դիտարկում ենք որպես Ռուսաստանի ազդեցությանը մարտահրավեր ոչ միայն Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում, նշում է թուրք վերլուծաբանը:

Շղթայի ամենաթույլ օղակը Փաշինյանն է

Ըստ թուրք վերլուծաբանի, ԱՄՆ նախագահի կողմից Կովկասում և Կենտրոնական Ասիայում կառուցվող շղթայի ամենաթույլ օղակը Հայաստանն է։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի կառավարությունը աստիճանաբար կորցնում է ժողովրդի աջակցությունը, իսկ Ռուսաստանի ազդեցությունը հասարակության վրա, չնայած ամեն ինչի, մնում է ուժեղ։ Մեծ հավանականություն կա, որ ռուսամետ ընդդիմությունը կհաղթի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններում, նշում է թուրք վերլուծաբանը:

Դրա պատճառով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ չի կարողանա բացահայտորեն հակադրվել Ռուսաստանին ընտրություններից առաջ, ապրիլի 1-ին այցելեց Մոսկվա: Այնտեղ նա ջերմ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուամենայնիվ, Ռուսաստանի առաջնորդը հստակեցրեց, որ եթե Հայաստանը ընտրի ԵՄ անդամակցությունը, ապա ծանր գին կվճարի: Այցելությունից անմիջապես հետո փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ իր հարաբերություններում կդիտարկի գործողությունները, այլ ոչ թե խոսքերը:

Ռուսական կողմից ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը, Պուտինին գովաբանելով հանդերձ, չի կարողացել զրկել հայկական ընդդիմությանը Ռուսաստանի աջակցությունից։ Այնուամենայնիվ, ԵՄ ղեկավարությունը հայտարարել է, որ փորձագետներ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ հնարավոր «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար։ Վերջին տարիներին ԵՄ-ն մեղադրել է ռուսամետ թեկնածուներին Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում ընտրակեղծիքների մեջ։ Հետևաբար, թվում է, թե հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունները կդառնան կատաղի բախման վայր ոչ միայն տեղական թեկնածուների, այլև Արևմուտքի և Ռուսաստանի միջև։

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքը վճռորոշ կլինի Ռուսաստանի ազդեցության համար Կովկասում և Կենտրոնական Ասիայում, վերջում եզրակացնում է թուրք վերլուծաբան Բերկտայ Դենիզը:

Դժվար է չհամաձայնվել թուրք վերլուծաբանի այս եզրակացության հետ, միայն ավելացնելով, որ եթե թույլ օղակ Փաշինյանը հաղթի այս ընտրություններում, ապա Հայաստանն իսկապես կհայտնվի այդ նույն՝ թույլ օղակի դերում, որից հետո նրա վերացումը կդառնա, ինչպես ասում են տեխնիկական հարց:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր Գործադիրը հակասություն է տեսել Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սրանք լա՛վ գիտեն՝ օգոստոսին ինչ վիճակում են լինելու, դրա համար էլ․․․ Մալխասյան (video) «Այ իբր քերթողնե՛ր, ձեզ գիտե՞ք՝ ոնց ենք շպրտելու»․ Անաստաս Իսրայելյան (video) «2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am