Թրամփն առաջարկ է արել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցը կառավարել համատեղ ձեռնարկության ձևաչափով, նրա խոսքերը մեջբերում է ABC News-ը։
«Մենք մտածում ենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Դա անվտանգությունն ապահովելու միջոց է, այդ թվում՝ այն (Հորմուզի նեղուցը) շատ այլ մարդկանցից պաշտպանելու համար: Դա հրաշալի բան է»,- ասել է նա։
