Արման Սահակյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Կոռուպցիոն հանցագործության՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հոդվածներով անցնող Արման Սահակյանին իրավապահներն այսօր նոր մեղադրանք են առաջադրել:
Բարձրաստիճան նախկին պաշտոնյայի փաստաբանը միայն հայտնեց, որ գործը 10 տարվա վաղեմություն ունի:
Սահակյանն առավոտից ձերբակալված է: Հայտնի չէ՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն մտադիր է նրա նկատմամբ խափանման միջոց սահմանել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։
oragir.news
