17 հաղորդումից մեկն է միայն ելք ունեցել այն էլ՝ նկատողություն. դատախազության ձախողումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի տարեկան հաղորդագրության մեջ ներառված տվյալները ցույց են տալիս, որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվություն նախաձեռնելու ուղղությամբ կատարված աշխատանքը, մեղմ ասած, տպավորիչ արդյունք չի տվել։

Ըստ հաղորդագրության՝ դատախազությունը 2025-ին Արդարադատության նախարարին ներկայացրել է 17 հաղորդում՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով։ Թվով սա ավելի շատ է, քան 2024-ին ներկայացված 11 հաղորդումը։ Սակայն թվի աճը արդյունավետության աճ չի նշանակել։

17 հաղորդումից 8-ի դեպքում վարույթ հարուցելը մերժվել է, 3-ը դեռ քննարկման փուլում է, իսկ 6 հաղորդման հիման վրա հարուցված 6 կարգապահական վարույթից 5-ը հետագայում կարճվել են։ Ի վերջո, ամբողջ տարվա ընթացքում միայն 1 դեպքով է հարցը հասել Բարձրագույն դատական խորհուրդ, և դրա արդյունքով դատավորին հայտարարվել է ընդամենը «խիստ նկատողություն»։

Այսինքն՝ եթե դատախազության ներկայացրած 17 հաղորդումները դիտարկենք որպես դատական համակարգում կարգապահական խնդիրների վերաբերյալ ահազանգ, ապա դրանց ճնշող մեծամասնությունը որևէ իրական հետևանքի չի բերել։ Փաստացի, տարվա կտրվածքով արձանագրվել է մեկ կարգապահական վերջնական պատժամիջոց, այն էլ՝ ոչ թե լիազորությունների դադարեցում կամ ավելի ծանր պատասխանատվություն, այլ «խիստ նկատողություն»։

Սա արդեն հիմք է տալիս եզրակացնելու, որ դատախազության այս ուղղությամբ աշխատանքը եղել է առավելապես վիճակագրական, ոչ թե արդյունք տվող։ Երբ 17 հաղորդումից միայն մեկն է հանգեցնում կարգապահական պատասխանատվության, ակնհայտ է՝ կա՛մ ներկայացվող նյութերի որակն է խնդրահարույց, և դատախազությունն անարդյունավետ է գործել, կա՛մ ամբողջ մեխանիզմն է գործնականում անարդյունավետ. պարզապես վիճակագրության համար գործողություններ են արվել։ Փաստացի պետք է գնահատել անարդյունավետության աճ դատախազության համակարգում»։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am