Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն

Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում մեկտեղվել էին Մասյացոտնի թեմի հոգևորականները և հավատացյալները՝ Հանգստյան ժամերգությամբ և հոգևոր խորհրդածությամբ։

 Ժամերգության ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաներին փոխանցել է առաջիկա «Դատավորի կիրակիի» խորհուրդը՝ մասնավորապես նշելով.

«Անիրավ դատավորի և այրի կնոջ առակով Տեր Հիսուս մեզ կարևոր դաս է տալիս աղոթքի վերաբերյալ։ Ավետարանիչը հենց սկզբում մատնանշում է առակի ընկալման բանալին․

 «Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, որ պետք է միշտ աղոթել և չվհատվել» (Ղուկ. ԺԸ․1)։

Աղոթքի թեման այստեղ ներառված է իրավունքների պաշտպանության համատեքստում․ մի կողմից՝ անիրավ դատավորը, որն արդարադատություն է իրականացնում իր հայեցողությամբ, մյուս կողմից՝ այրի կինը, որն իր իրավունքն է պահանջում։

 Այրի կինը՝ որպես հասարակության խոցելի խավի խորհրդանիշ, հայտնվում է երկու հակառակորդների դիմաց՝ նրա, ով ոտնահարել է իր իրավունքը, և դատավորի, ով հրաժարվում է պաշտպանել նրա ոտնահարված իրավունքները։ Այսպիսով ականատեսն ենք անհավասար մի պայքարի՝ թույլ օղակի ակնհայտ պարտության հեռանկարով։

Նրանք, ովքեր կարծում են, թե աղոթքը փախուստ է կյանքի դժվարություններից, բիրտ իրականությունից, այս առակից կարող են հասկանալ, որ աղոթքը պայքար է հանուն կյանքի։ Այրին անպաշտպան է, խոցելի, բայց օժտված է մարտական ոգով և անսասան ուժով։ Նա հավատում է նույնիսկ անիրավ դատավորին՝ մի վստահությամբ, որը չի հանձնվում նույնիսկ պարտված թվացող պայքարում։

Հիսուս այս պատմությամբ մեզ՝ իր հետևորդներին, ուսուցանում է․ եթե այրին կարողանում է վստահել անիրավ դատավորին, ապա մի՞թե մենք չենք վստահի Աստծո արդարությանը։ Սակայն հենց այստեղ է, որ մեր հավատքը հաճախ տատանվում է։

Եթե ճիշտ է, որ Աստված միշտ լսում է մեզ, նույնքան ճիշտ է նաև, որ Նա լսում է մեզ իր ձևով։ Միշտ չէ, որ Նա տալիս է այն, ինչ մենք խնդրում ենք, և ոչ միշտ՝ այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում։ Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ։ Հաճախ զգալի է տարբերությունը Աստծո միջամտության «արագության» և այն «արագության» միջև, որ մենք ենք ակնկալում։

Տեր Հիսուս ինքը ևս այս փորձառությունն ունեցավ իր երկրային կյանքում, «մեծ աղաղակով և արցունքով աղոթեց Աստծուն, որ նրան կարող էր փրկել մահվանից։ Եվ Աստված լսեց նրան, որովհետև նա խոնարհ էր և հնազանդ» (Եբր. Ե 7)։

Բայց արդյո՞ք Հիսուսի աղոթքը լսելի եղավ։ Չէ՞ որ Նա խաչի վրա մահացավ։ Պատասխանը եկավ ավելի ուշ՝ հաղթական Հարությամբ, մահվան վրա կյանքի հաղթանակով։

Աղոթքի մեջ համառելը նպատակ չունի համոզել Աստծուն կամ Նրան ենթարկել մեր կարիքներին։ Այն անհրաժեշտ է մեզ համար՝ շարունակելու վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե Աստված լուռ է, մնալու անսասան հավատքի մեջ և պատրաստվելու մտնելու Նրա ժամանակների ու ճանապարհների մեջ։

Առակի վերջում Հիսուս մեզ մարտահրավեր է նետում․

«Երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»։ Հարցը ուղիղ և բաց է, իսկ պատասխանը կարող ենք տալ միայն մենք, մեզնից յուրաքանչյուրը․ մեր աղոթքը բխո՞ւմ է հավատից, բայց նաև՝ սնո՞ւմ է մեր հավատքը»։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am