Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան

  «Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի մասին ամեն նախադասություն նշանակում է պատերազմի կոչ, ասում են՝ վերադարձ, ի՞նչ վերադարձ: Ղարաբաղցիները պետք է մեկընդմիշտ մոռանան Ղարաբաղ վերադարձի մասին եւ մշտական բնակվեն Հայաստանում»: Սրանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի խոսքերն են` Արցախի մասին, բայց սա դեռ ամենը չէ: Փաշինյանը հայտարարել է, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենին անձամբ ինքն է առաջարկել աշխատանքից ազատվելու դիմում գրել, քանի որ վերջինս հանդգնել է Արցախի մասին պատմող գիրք նվիրել ԱՄՆ փոխնախագահ Վենսին: Իսկ դա Փաշինյանը գնահատում է այսպես. «Հայաստանում չի կարող երկու արտաքին քաղաքականություն վարվել», չնայած թանգարանի տնօրենն արտաքին քաղաքականություն չի վարում, այլ իր բուն գործն է անում: Ստացվում է` հայ պատմաբանները պետք է այրեն պատմության բոլոր գրքերը եւ առաջնորդվեն այն «Հայաստանի պատմությամբ», որտեղ էապես խմբագրված են Հայոց պատմության կարեւոր էջերը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ:

– Փաշինյանն արդեն արգելում է Արցախի մասին գրքերի շրջանառությունն ու ընթերցանությունը: Ի՞նչ նախադեպ է սա, ինչո՞ւ է Փաշինյանն այս քայլին դիմում:

– Արցախը ետ է վերադառնալու: Վարչապետները՝ բոլորը, քամիներ են, այսօր կան, վաղը չկան, նրանք կգան ու կգնան, բայց մեր հայրենիքը մնալու է: Նա աշխատանքից ազատում է այսօր մի կնոջ, որը համարձակվել է Արցախի մասին խոսել: Նա երբ աշխատելու եկավ` 2018 թվականին, ասաց, որ ինչ ուզի, անելու է: Հայաստանը դարձել է բռնատիրական երկիր: Մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ այդ մարդը գիտի, որ այլեւս իրենից ոչ մի բան չի ներկայացնում:

– Գիտնականները, պատմաբանները այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն:

– Էլիտան պետք է ոտքի կանգնի եւ խոսի, զարմանալիորեն՝ երեմիական (դժգոհ հոռետեսությամբ` Հ. Գ.) ձեւով պապանձվել են: Ես՝ որպես հայ մարդ, շատ եմ ցավում այս ամենի համար, այս իրավիճակում չի կարելի լռել: Այս մարդը մեր հայրենիքի լինելիությունը ժխտում է:

– Սովետական Միության տարիներին ո՞ր գրականությունն էր արգելված, եթե համեմատական անցկացնենք այսօրվա հետ:

– Ես հիշում եմ, որ Րաֆֆու գրքերի հրատարակությունը անգամ մի շրջան կար, որ չարգելեցին, հիմա այս մարդիկ դպրոցական ծրագրերից Րաֆֆուն հանում են: Մեր ուսումնական ծրագրերից հանում են մեր մեծերին, բայց մատնաչափ մի կասկածեք, որ ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդն իր մեջ ուժ է գտնելու եւ ոտքի է կանգնելու:

– Իսկ ընտրությունների հետ կապված՝ ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Ես անգամ կարծում եմ, որ մինչեւ ընտրություններ այս պարոններն իրենց փասափուսան հավաքելու են ու հեռանան: Մեր ժողովուրդն արդեն այս կերպարին լավ է ճանաչում: Ամեն ինչ լավ է լինելու:

– Ի՞նչ եք կարծում՝ եթե Փաշինյանն արգելում է կարդալ Արցախի պատմությունը ներկայացնող գրականություն, եթե դա նրա համար պատերազմի սպառնալիք է ու արգելված գրականություն, այդ պարագայում ինչպե՞ս կարող ենք դիմադրել այդ ամենին:

– Մտավորականները, գիտնականները, պատմաբանները պետք է ոտքի կանգնեն: Սամվել Մուրադյանը, Դավիթ Գասպարյանն ու էլի շատ մտավորականներ խոսել են այդ մասին, պետք է մնացյալները եւս խոսեն, պետք է հարց ուղղեն սրանց` ինչպե՞ս եք համարձակվում: Գալու է այդ գեղեցիկ օրը, եւ մենք անպայման իրար շնորհավորելու ենք հայկականությունը վերականգնելու համար: Հայը հաղթելու է, մազաչափ կասկած չունենաք: Ամեն ինչ լավ է լինելու, հայը միշտ էլ հաղթել է թշնամուն 

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am