Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են ՌԴ ազդեցության վերահաստատումը

Ցավալի իրողություններ եւ խոհեր

1․Հայության համախմբման խնդիրը

Աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենացավոտ խնդիրը պառակտվածությունն է։ Հայաստանի անկախացումը եւ Արցախյան առաջին պատերազմում արձանագրված փայլուն հաղթանակը, կարծես թե, լուծել էին այդ խնդիրը։ Սակայն ստորացուցիչ պարտությունը մեզ կանգնեցրել է պառակտվածության նոր փաստի առջեւ։ Եթե դրան գումարենք Նիկոլ Փաշինյանի հախուռն քայլերը, ուղղված մեր հասարակության անմիաբանության խորացմանը, կրկին հայտնվում ենք նույն ճահճում թաղվելու վիճակում։

2․Առաջիկա ընտրությունների մասին

Փաշինյանի արեւմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենեւին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի, նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։ Անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ գիտակցել, որ Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արեւմտյան երկրներն են (բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար եւ մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռեւս 20-րդ դարի սկզբին), այլ Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը։ Հուսադրիչ են նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ խորացող անկեղծ եւ ջերմ հարաբերությունները։ Ինչպես ասել է Օմար Խայամը.

«Դհոլի ձայնը լսելը հեռվից է անուշ»

Ավազե դոհոլ շենիդան ազ դուր խոշ աստ։

آواز دهل شنیدن از دور خوش است

3․Նիկոլ Փաշինյանը սեռական հայհոյախոսության հիմնադիր

Հայհոյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անպատկառության ցուցադրում եւ թերարժեքության բարդույթ։ Ուժեղը չի հայհոյում, ուժեղը պարզապես հարվածում է։

Ո՛չ Խորհրդային Հայաստանի տարիներին, ո՛չ էլ անկախության շրջանում հրապարակային խոսքում երբեք սեռական հայհոյախոսություն, որպես երեւույթ, գոյություն չի ունեցել։ Դա Փաշինյանի եւ իր թիմի՝ ավանդապաշտ մեր ազգին պատիվ չբերող եւ խայտառակ նորամուծություն է։

4․Եկեղեցին իրավունքներ ունի, թե՞ ոչ

Ըստ Սահմանադրության եւ օրենքների, անշուշտ, ունի, եւ դա, քաղաքակրթական տեսակետից, աշխարհիկ պետությունների ձեւավորման շրջանում բյուրեղացած՝ Պետության եւ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման մեծագույն նվաճումն է։ Այդ պարագայում ինչպես են դատական մարմինները բռնապետի հրահանգով քրեական հետապնդումների ենթարկում տասնյակ հոգեւորականների։ Նրանք չե՞ն գիտակցում արդյոք, որ իշխանափոխությունից հետո իրենք են հայտնվելու դատապարտյալների աթոռներին։

5․Քննադատության նշանակության մասին

Հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմ նկատմամբ հնչեցվող քննադատություններին, ես սառնասրտորեն պատասխանում եմ. Եթե քաղաքական գործիչը հարվածներ չի ստանում, նա քաղաքական գործիչ չէ։ Չկա եւ չի եղել որեւէ քաղաքական գործիչ, ով քննադատության չի ընթարկվել։ Քննադատությունն այն կարեւոր ու անհրաժեշտ խթանիչներից մեկն է, որը կոփում է քաղաքական գործչին։ Ով վախենում է քննադատությունից, քաղաքականության մեջ անելիք չունի։ Քաղաքականությունը զգաստանալու եւ համոզիչ խոսքով ու արմունկներով ճանապարհ հարթելու արվեստ է։ Ինչպես նշել էի իմ առաջին հարցազրույցներից մեկում. «Ով խառնվում է քաղաքականությանը, նա պետք է պատրաստ լինի ե՛ւ օրհնանք, ե՛ւ անեծք լսելու։ Ով պարտավորվում է ազգին ծառայել՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունք չունի (Ընտրանի, Երեւան 2006, էջ 77):

Մի քանի խոսք էլ այսպես կոչված ինքնաքննադատության մասին. ես չեմ ճանաչում որեւէ մեկին, ով ինքն իրեն քննադատի։ Մազոխիզմով տառապողներն անգամ, այդպիսի քայլի չեն դիմում։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

դիտվել է 451 անգամ
Լրահոս
ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am