Իսրայելը Ալիևին դրդում է Իրանի դեմ պատերազմի․ Արցախի գինն է ուզում

Իսրայելը ԱՄՆ–ին ներքաշել է մեծ արկածախնդրության մեջ։

Իսրայելում արդարադատությունից խուսափելու նպատակով ամբողջ աշխարհը պայթեցնելու ծրագիրն աշխատացնող Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նախագահ Թրամփին համոզել էր, որե թե ԱՄՆ օդից ու դրսից աջակցի, եթե Իրանի վրա ճնշում բանեցնի, ապա Իսրայելը ցամաքային օպերացիա կկազմակերպի դրանից հետո և կփլուզի Իրանը։

Իրանի դեմ ԱՄՆ–Իսրայել հարձակումից հետո ցամաքային օպերացիա տեղի չի ունենում։ Իրաքի քրդերը չեն համաձայնում, Իրանի քրդերը՝ նույնպես։ Բելուջները թեման փակել են։ Մնացել է Ադրբեջանը։

Նաթանյահուի հույսը հիմա Ալիևի վարչակազմն է։ Իսրայելը լեգիտիմ է համարում իր խնդրանք–պահանջն Ալիևից, քանզի նույն Իսրայելն օգնեց Ադրբեջանին 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։

Ադրբեջանին օգնեց նաև Արևմուտքը, հատկապես Արցախը կլանելու ժամանակ։ Արևմուտքի, Իսրայելի, Թուրքիայի ջանքերով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց դավաճանաբար հանձնել Արցախը Ադրբեջանին և օգտագործվել Ռուսաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Իրանի դեմ։

Ամենքին իր գինը տվեցին։ Նիկոլին դավաճանության դիմաց խոստացան աջակցել նրան՝ աթոռը պահպանելու հարցում։ Ալիևին Արցախը տվեցին ավանսով։ Այն պայմանով, որ Ադրբեջանը անհրաժեշտ պահին համաձայնի օգտագործվել Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Ալիևը համաձայնեց, բայց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դեմ հիմա չի ուզում ամբողջությամբ օգտագործվել, ինչը նյարդայնացնում է ոչ միայն Իսրայելին, այլ նաև Թրամփի վարչակազմին։ Վերջինս Թրիփփ անվան տակ «Զանգեզուրի միջանցք» է նվիրել թուրքական աշխարհին և ակնկալում է փոխհատուցում՝ հակաիրանական ցամաքային օպերացիայի տեսքով։

Թուրքիան Ադրբեջանին խորհուրդ է տալիս չմտնել հակաիրանական արկածախնդրության մեջ։ Ալիևը չի ուզում, բայց Իսրայելն ու ԱՄՆ–ը եկել են իրենց տված պարտքի հետևից։ Ու որպեսզի Ալիևը տարբերակ չունենա, Նախիջևանում սադրիչ պայթեցում կազմակերպվեց։ Չեն բացառվում այլ սադրանքներ ևս, քանզի Իսրայելի համար խիստ կարևոր է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ դրանից հետո Բաքուն կարող է վերածվել լեգիտիմ թիրախի, բայց քանի որ պարտքի տակ է, ուստի այս փուլում գոնե իմիտացիաներ է անում, թե, իբր, պատրաստվում է պատերազմի՝ այն հույսով, որ կկարողանա ժամանակ ձգել՝ «Հետո կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը» տարբերակով։

Թե ի վերջո ինչպիսի զարգացում կունենանք, կերևա առաջիկա օրերին։

Ամեն դեպքում արձանագրենք, որ ԱՄՆ–ի և Իսրայելի պլանները՝ Իրանի հարցերը շուտափույթ լուծելու հարցում տապալվեցին։ Թեև սպանվեց մեր բարեկամ երկրի հոգևոր առաջնորդը, բայց համակարգային փլուզում տեղի չունեցավ։ Թրամփը հիմա չգիտի, թե ինչպես է դեմքը փրկելու և ինչքան պետք է տևի այս արշավը, իսկ Նաթնյահուին մնացել է է՛լ ավելի մեծ սադրանք ու արյունահեղություն կազմակերպելը։ Այս խմորը շատ ջուր է տանելու։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր «Շպրտելու են դուրս, ու․․․»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am