Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում արած հայտարարություններին և հարցադրում արել՝ «հունիսի 7․ «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե իշխանության դատավճիռ»։

Նա գրել է. «Գյումրիում անցկացված ներկուսակցական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում տեղի է ունենալու «Հեղափոխություն 3»։ Նրա մեկնաբանությամբ՝ 2018 թվականի ընտրություններով տեղի ունեցավ ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններով ժողովուրդը հաստատեց սոցիալ-հոգեբանական և մտածողության փոփոխությունը, իսկ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները պետք է դառնան պատմաքաղաքական հեղափոխություն, որը Հայաստանը կբերի «գոյատևման քաղաքականությունից» դեպի «զարգացման հարատև պետության» փուլ։

Միաժամանակ Փաշինյանն իր թիմի համար սահմանել է նաև կոնկրետ քաղաքական նպատակ՝ 65 տոկոսի արդյունքի նշաձող։

Եթե վերջին տարիների քաղաքական գործընթացները դիտարկենք ոչ թե իշխանության ներկայացրած նարատիվով, այլ դրանց իրական հետևանքների տրամաբանությամբ, ապա պատկերը էականորեն փոխվում է։

2018 թ-ի իշխանափոխությունը ավարտվեց Հայաստանի համար ամենածանր անվտանգային ճգնաժամով՝ 44-օրյա պատերազմով և դրա հետևանքով արձանագրված ծանր պարտությամբ։ 2021 թ-ի արտահերթ ընտրություններում նույն իշխանության վերարտադրությունը տեղի ունեցավ արդեն պատերազմից հետո և հանգեցրեց Արցախի կորստին։

Այս տրամաբանության շարունակության դեպքում 2026 թ-ի ընտրություններում կոնին դրված է Հայաստանի ճակատագիրը:

Հատկանշական է նաև Փաշինյանի կողմից հրապարակային հնչեցված 65 տոկոսի նշաձողը։ Նման բարձր արդյունքի մասին հայտարարությունները հաճախ կիրառվում են որպես քարոզչական տեխնոլոգիա՝ սեփական կողմնակիցներին մոբիլիզացնելու և «անխուսափելի հաղթանակի» մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Սակայն ներկայումս հրապարակված որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն չի հուշում, որ գործող իշխանությունը կարող է ստանալ նման արդյունք, առավել ևս՝ 65 տոկոս։

Այս պայմաններում նման թվի հրապարակային շրջանառությունը կարող է ընկալվել որպես նախապես ձևակերպված քաղաքական պատվեր, որը հետագայում փորձ է արվելու ներկայացնել որպես ընտրությունների արդյունք։

Առաջիկա ընտրությունների իրական ինտրիգը, սակայն, կարող է պայմանավորված լինել մեկ այլ կարևոր գործոնով՝ ընտրողների մասնակցությամբ։ Քաղաքական փորձը ցույց է տալիս, որ վարչական ռեսուրսը առավել արդյունավետ է գործում հատկապես ցածր մասնակցության պայմաններում։ Մինչդեռ բարձր մասնակցությունը նվազեցնում է այդ ազդեցությունը և ավելի մեծ դեր է տալիս քաղաքացիների իրական ընտրությանը։
Եթե հունիսի 7-ին ընտրատեղամասեր գնա ավելի քան 1 միլիոն 300 հազար ընտրող կամ ընտրողների շուրջ 55 տոկոսը, ապա ընտրությունների արդյունքը մեծապես կախված կլինի ոչ թե իշխանության վարչական լծակներից, այլ հասարակության իրական քաղաքական որոշումից։

Այդ դեպքում հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր։

Ընտրությունների իրական ինտրիգն այն է, թե քանի քաղաքացի կհասնի ընտրատեղամաս և կարտահայտի իր քաղաքական կամքը։

Եվ հենց այդ ընտրությունն է որոշելու՝ հունիսի 7-ը լինելու է «հեղափոխության» շարունակությո՞ւն, թե՞ իշխանության դատավճիռ»։

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ Կոտայքի մարզում ժավելի սպիրտի տարաներով բարձված «Ford»-ը մխրճվել է «ZIL»-ի հետնամասի մեջ. կա վիրավոր «Շպրտելու են դուրս, ու․․․»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Խաչատուր Սուքիասյանը դե՞մ է հարուստներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am