Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը «Մեծ քաղաքականություն» փոդքաստի առաջին թողարկման ընթացքում անդրադարձել են հարևան Իրանի շուրջ զարգացումներին և հարցին, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանաի համար՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի հարձակումների հետևանքով։

«Երևի մոտ 10 օր առաջ ԱՄԷ-ում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի ամենաանվտանգ երկրում, նման զգաղոցություն երևի ունեցել են նաև Քաթարում։ Բայց ամեն ինչ փոխվեց, և փոխվեց այն կոնտեքստում, որի մասին բազմիցս ասել ենք․ աշխարհը խառնվել է, այն ինչ կատարվում է աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, վտանգավոր է և անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Սա դրա դրսևորումներից մեկն է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը՝ ի պատասխան Աննա Գրիգորյանի դիտարկմանն այն մասին, որ Իրանում զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները կարկանդակ են ուտում և խաղաղության մասին հայտարարություններ անում։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հասկանալու համար, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները, պետք է հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում այդ երկու երկրները։

«Նպատակն ակնհայտ է․ ոչ միայն ռեժիմի փոփոխություն են ուզում, այլև պետության տեսակի փոփոխություն։ Կոչ են անում էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ իշխանության դեմ։ Պատկերացրեք՝ էթնիկ խմորումներ Իրանում․ ինչի կարող է դա բերել։ 17-20 մլն ադրբեջանցիներ և այլ ազգություններ, և մեր բարեկամ երկիրը։ Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար։ Խոսքը գոյաբանական սպառանլիքի մասին է, ոչ թե սահմանային խմորումների։ Եթե հիշում եք՝ երբ վերջին անգամ խոսում էինք «Թրամփի ուղու» մասին, ասում էի, որ չեմ տեսնում ԱՄՆ-ի տնտեսական շահերն այստեղ, հիմնական հետաքրքրությունն Իրանի սահմանն է»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի ճշտող հարցին այն մասին, թե ինչ վտանգի մասին է խոսքը, արդյո՞ք խոսքն այն մասին, որ Հայաստանը կարող է ներքաշվել պատերազմում, թե՞ որ Իրանից կարող են մեծ թվով այլազգիներ գալ Հայաստան՝ այդ թվում ադրբեջանցիներ, Քոչարյանը պատասխանեց․

«Պատկերացրեք՝ եթե «Թրամփի ուղին» այս հարաբերակցությամբ գործարկված լիներ 5 տարի առաջ, ապա Հայասանը հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու ուղղությամբ։ Ինչ արեց Իրանը ռազմական և ոչ միայն ռազմական բազաների նկատմամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ այս գործողությունների հիմանական նպատակը նաև Իրանի հարաբերությունները հարևան արաբական երկրների հետ փչացնելն էր։ Պատկերացրեք՝ Իրանի հետ մեր հարաբերություններն այս հողի վրա վատթարանան՝ մինչև նույնիսկ թշնամանալու աստիճանի հասնեն։ Սա առաջին տարբերական է։ Երկորրդ տարբերակն էլ այն է, որ Իրանը էթնիկական հողի վրա կոնֆլիկտներ ունենա, քաղաքացիական պատերազմ սկսվի։ Հայաստանի համար դա գոյաբանական խնդիր է։ Հայաստանը պետք է լուրջ քայլերի դիմի վտանգներից խուսափելու համար»։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի թեզը մշտապես եղել է խոշոր պետությունների շահերի բախման կետում չհայտնվելը։ ՀՀ 2-րդ նախահահը նշել է, որ երրորդ վտանգը, որ ծառացած է Հայաստանի առջև՝ պայամնավորված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակով, տնտեսական է։

«Մենք բավական մեծ ծավալի առևտուր ունենք, օրինակ, ԱՄԷ-ի հետ։ Բեռնատարները ԱՄԷ-ից գալիս են Իրանի տարածքով, ի՞նչ է լինելու դրանց հետ։ Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այս թեժ պատերազմը, և թե դրանից հետո քանի տարի է հարկավոր լինելու այդ հարաբերությունները վերակառուցելու համար․ Իրան-ԱՄԷ, Իրան-Քաթար և այլն»,-նշեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունների առաջին օրերի արձագանքը հարևան երկրում տեղի ունեցողին անընդունել էր։

«Ինձ համար՝ որպես նախկին նախագահի, շատ ծանր պատկեր էր՝ անպատասխանատվության, թիթիզության։ Եթե այս սպառնալիքները լուրջ չենք ընդունում, ապա ի՞նչն է Հայաստանի համար սպառնալիք»։

 

դիտվել է 803 անգամ
Լրահոս
Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am