Ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը․․․

Իհարկե, մարդիկ կուկուռուզ ու պեռաշկի, անգամ երբեմն սուջուխ էլ են ուտում, բայց կիրթ մարդիկ իրենց ուտելու պրոցեսը չեն նկարում` գցում համացանց:
Մարդիկ երբեմն նաև տարեց մարդկանց են օգնում փողոցն անցնել, կամ կանանց ծանր պայուսակն են օգնում տեղափոխել, բայց մտքներով չի անցնում, որ այդ տարրական մարդկային քայլը կարելի է տեղադրել ֆեյսբուքում ու ցույց տալ, թե ինչքան «լավն» են իրենք:
Այս իշխանությունը նախորդ` 2021-ին, ընտրողներին «ֆռռացնելով» վերընտրվեց` խոստանալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա, բոլոր սխալների ուղղում: Իբր գիտակցել է իր վրիպումները` պատրաստ է երկիրը հանել այն վիճակից, որի մեջ ինքն է գցել:
Հիմա` 2026-ին այլևս անվտանգության, սահմանների, Արցախի թեման մոռացել է, հույսը դրել էժան տրյուկներով մարդկանց մոլորեցնելու վրա: Իբրև թե պեռաշկին ու սուջուխը վկայում են, որ Հայաստանն անվտանգ է, իրենք էլ անվրդով ուտում, խմում, հռհռում են: Թեև ընդամենը մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստեր հրապարակեց, որ սահմանին էլի թշնամին առաջ է եկել, իսկ Ալիևն էլ կրկին հայերին նվաստացնող հայտարարություն արեց (ու՞ր ա էն վոյաժների սիրահար դաշնակահարը` մի հատ էլ շնորհակալություն հայտնի Ալիևին):
Այս ամենն իրականում շատ նման է 44 օրյա պատերազմի օրերի խաբկանքին` երբ ամբողջ ուժով լռեցրին լրատվամիջոցներին և ճշմարտությունը փոխանցող մարդկանց, փափուկ բարձ դրին բոլորի գլխի տակ, թե` հաղթում ենք և մինչև վերջին օրը հավատացնում էին` մարտերը շարունակվում են, Շուշին հանձնված չի, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարը` հոկտեմբերի 5-ին դիմում էր տղամարդկանց` կոչ անելով տնից կասկա, բրոնեժիլետ վերցնել ու գնալ...զոհվելու: Արթնացանք նոյեմբերի 9-ի շոկից...
Իսկ եթե սուջուխ-պեռաշկի-սրտիկ կադրերի իմաստն այն է, որ ցույց տան, թե ձեր պես պարզ, հասարակ, աշխատավարձով ապրող ժողովուրդ ենք` ավտոբուսով ենք տեղ գնում, 200 դրամանոց կուկուռուզով սնվում...դա նշանակում է մարդկանց հիմարի տեղ դնել, օգտվել նրանց անգրագիտությունից ու պարզունակությունից: Դրա արդյունքում հասարակության մտածող, գրագետ հատվածը միայն նողկանքով է լցվելու նման էժան մանիպուլյացիաներ կիրառող իշխանության ու նրա ընտրողի նկատմամբ: Պատերազմ է հայտարարելու ՔՊ-ին ու նրա տկարամիտ, հեշտ խաբվող ընտրողին, դադարելու է լինել այս պետության քաղաքացին:
Անկեղծ` ինձ պարզ չէ, թե հանուն ինչի է Փաշինյանը նման հուսահատ քայլերով փորձում վերընտրվել. եթե երազանքդ կուկուռուզ ուտելն է, և եթե անգամ ընտանիքդ կողքիդ չի, եթե ընդամենը մի ավտոբուս զինակից է մնացել կողքիդ ու 2026-ին գրեթե ոչ մի նոր դեմք չի հայտնվել ձեր ցուցակում, ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը:

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 517 անգամ
Լրահոս
Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին Երևանում ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտվել Օդի աղտոտվածության պատկերը Երևանում Ադրբեջանական կողմը շարունակում է վտանգավոր ու պատմական հենքից զուրկ զավթողական ծրագիրը․ ադրբեջանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am