Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն

Մարտի 6-ը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու համար առանձնահատուկ էր։ Երևանից ժամանած բազմաթիվ սիրիահայ ուխտավորներ, որոնք ներկայացնում են «Հույս» հասարակական կազմակերպությունը, մասնակցեցին Արևագալի ժամերգությանը և իրենց հոգեպարար երգեցողությամբ հարստացրեցին աղոթական մթնոլորտը։

Ընդառաջ ուխտավորների խնդրանքին և եկեղեցու ծխական համայնքի հրավերին՝ ժամերգության ավարտին հավատացյալներին իր պատգամը փոխանցեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հայր Սուրբն իր քարոզում մասնավորապես նշեց.

«Մենք՝ քրիստոնյաներս, ունենք հույս և նպատակ, որին նայում և շարժվում ենք։ Գործք Առաքելոցում մեր հավատքը կոչվում է նաև Ճանապարհ, և ահա, քրիստոնյայի նպատակը մեզ շարժում և մղում է՝ ընթանալու հավատքի ճանապահով դեպի մեր հայեցակետը, որ Ինքն Աստված է՝ որպես «Արեգակն Արդար»։ Բայց Աստված միայն Արդարության Արեգակը չէ. նաև Լույսի աղբյուրն է, որ ուղեկից է մեզ և լուսավորում է մեր ճանապարհը։ Արևագալի ժամերգության երգերից մեկում Տիրոջը դիմելով՝ երգում ենք «Ճանապարհ, Ճշմարտություն, Կյանք»։ Աստված մեզ կյանք է պարգևել, և մենք կոչված ենք այդ կյանքն ապրելու ամբողջական և հավիտենական կյանքի հույսով։ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն։

Բայց ո՞վ է այդ Ճանապարհը, ո՞վ է այդ Ճշմարտությունը և ո՞վ է այդ Կյանքը։ Իհարկե, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ ասում է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. ԺԴ 6)։ Քրիստոսի հանդեպ հավատքն է պայմանավորում հավիտենական կյանքի ժառանգությունը։ Քրիստոս մեր կյանքի ուղեցույցն է։ Հիսուս խոնարհվեց որպես Աստծո Որդի, դարձավ մարդու որդի, Աստված մարդացավ, որպեսզի մեզ առաջնորդի դեպի այդ կյանքը։ Այս պատկերը հրաշալի կերպով արտահայտվում է նաև Արևագալի ժամերգության աղոթքի մեջ.

«Որ վասն մեր ի չափաւորութիւն եկիր, Անչա՜փդ Աստուած»։ Անսահման Աստված, որ տարածությունից ու չափից վեր է, մեզ համար մտավ չափի ու տարածության մեջ։ Հավիտենական Աստված մտավ ժամանակի մեջ։ Կյանք ունեցող և կյանք պարգևող Աստված իջավ մեր մարդկային թշվառության մեջ, որպեսզի մեզ հասցնի այդ կյանքին։ Աստված իր սերը հայտնեց հենց այս խոնարհությամբ։

Նա Իր փառքի բարձունքից իջավ, մտավ մեր մարդկային կերպարանքի ու չափավորության մեջ, որպեսզի մեզ բարձրացնի Իր անչափության մեջ, հավիտենականության մեջ, Իր սիրո և Իր լույսի մեջ։ Տերը ոչ միայն եկավ այդ խոնարհության ճանապարհով, այլև մեր ձեռքից բռնած՝ մեզ առաջնորդում է։ Եվ Մեծ Պահքի այս ճամփորդությունը, որ ուղեկցվում է աղոթքով, հոգևոր ընթերցանությամբ, պահեցողությամբ ու բաժնեկցությամբ, միմյանց նկատմամբ հոգատարությամբ, իրագործելի է Քրիստոսի շնորհով։ Մենք շարունակ խնդրում ենք, որ Տերը մեզ ուժ տա անցնելու և բարձրանալու այս ճանապարհով և Սուրբ Զատիկը դիմավորելու զորացած և հոգևոր ուժերի կուտակմամբ։ Հոգևոր այդ պաշարը և զորությունը մեզ օգնում են դիմակայելու փորձություններով լի այս աշխարհում։

Ուստի, մեր հայացքն ուղղենք Տիրոջը և քայլենք Նրա մատնանշած ճանապարհով, որպեսզի հոգևոր ուրախությամբ դիմավորենք Սուրբ Զատիկը և արժանանանք հավիտենական կյանքի ժառանգությանը»։

դիտվել է 421 անգամ
Լրահոս
«Սամվել Կարապետյանն էլ ա աջակցություն տվել»․ տաշիրցին՝ Փաշինյանին (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․ «ՀՀ-ից դուրս ո՛չ հպարտ եք, ո՛չ՝ դուխով» (video) Տաշիրցին բողոքեց Փաշինյանին․ «100 հազար մենակ կոմունալ ենք տալիս, ո՞նց կոպեկներով աշխատեմ» (video) Ինչպես և ովքեր են թմրամոլությունը հովանավորում․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասնում է (video) Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Նիկոլի ու ՔՊ-ի վերջին կանգառը (video) 63-ամյա տղամարդը կալանավորվել է Առաջիկա օրերի եղանակը #ՈՒՂԻՂ․ Հենց հիմա Նիկոլի «ուրախ ավտոբուսը նոր մահ բերեց» ․ Արա Վարդանյան (video) Ադրբեջանն այսօր 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկել Հայաստան Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին Հենրիխ Մխիթարյանի շնորհավորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի առթիվ Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար․ «Հետք» Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներ Վենսը ժամանել է Իսլամաբադ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր Վրաերթ՝ Երևանում. 29-ամյա վարորդը «Jeep»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Արշակունյաց պողոտայում «BMW»-ն մխրճվել է ծաղկի սրահի առջև տեղադրված ծաղկամանների մեջ Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանոնադրությունները երկրորդ պլան մղվում ՀՀ-ի համար կարևոր պահերին Արթուր Դավթյանը եզրափակչում է Հրդեհ՝ Արծվանիստում Անշարժ գույքը 50 տոկոսով թանկացել է. ի՞նչ սպասելիքներ ունենանք․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am