Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի դրությամբ Աննա Հակոբյանն ունեցել է երկու բնակարան՝ երկուսն էլ Երևանում։
• Բնակարան՝ Շենգավիթ վարչական շրջան (ձեռք բերված 2005թ., գնում, միանձնյա սեփականություն)
• Բնակարան՝ Երևան (ձեռք բերված 2006թ., ժառանգություն, բաժնային սեփականություն՝ 4/9 բաժնեմաս)

Միաժամանակ, 2024 թվականի ընթացքում նա օտարել է Շենգավիթում գտնվող բնակարանը՝ այն վաճառելով 45,500,000 դրամով։ Տարեվերջին, ըստ հայտարարագրի, նրա սեփականության տակ մնացել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժնեմասը։

Տրանսպորտային միջոցներ

Հայտարարագրված են երեք ավտոմեքենա՝
• NISSAN (2008թ., ձեռք բերված՝ 2010թ.)
• RENAULT (2006թ., ձեռք բերված՝ 2009թ.)
• VAZ (2004թ., ձեռք բերված՝ 2009թ.)

Բոլոր մեքենաները ձեռք են բերվել մինչև իշխանափոխությունը, ինչը արձանագրված է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։

Ներդրումներ և բաժնեմաս

Աննա Հակոբյանը հայտարարագրել է բաժնեմաս՝ 29/05/2009թ. ձեռք բերված, 25,000 դրամ արժեքով։ Այլ խոշոր ներդրումներ կամ արժեթղթեր հայտարարագրում նշված չեն։

Փոխառություններ

Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին առկա է 49,350,000 դրամ փոխառություն, տրամադրված՝
• «Իջևանատուն» ՓԲԸ
• «Ար ընդ Ար» ՍՊԸ

Փոխառությունների տրամադրման պայմանները հայտարարագրում մանրամասն չեն ներկայացվում, սակայն գումարի չափը խոսում է էական ֆինանսական շրջանառության մասին։

Բանկային միջոցներ և կանխիկ դրամ

2024 թվականի ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝
• Բանկային ավանդներ՝ 40,000 ԱՄՆ դոլար և 10,000,000 դրամ
• Բանկային հաշիվների մնացորդ՝ 3,622,308 դրամ
• Կանխիկ դրամ՝ 8,500 ԱՄՆ դոլար և 650,000 դրամ

Այսպիսով, միայն բանկային և կանխիկ միջոցների ընդհանուր ծավալը կազմում է տասնյակ միլիոնավոր դրամների համարժեք գումար։

Եկամուտներ

2024 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները ներառում են՝
• Ստացված վարկ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ – 44,415,000 դրամ
• Աշխատանքի վարձատրություն՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ – 13,259,798 դրամ
• Աշխատանքի վարձատրություն՝ «Դարեսկիզբ» – 2,500,000 դրամ
• Այլ եկամուտ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն – 201,573 դրամ
• Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտ՝ 45,500,000 դրամ

Հայտարարագրում նշված ընդհանուր եկամուտը կազմել է 105,876,371 դրամ։

Տարեվերջին ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 44,415,000 դրամ՝ նշված որպես կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման նպատակով ներգրավված միջոց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց 26 մլն․ դրամ եմ կորցրել, ուղիղ ասել են՝ կնստացնեն ինձ․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Սա կարիերայիս ամենատխուր օրն է. Մեսսին հանդես է եկել հուզիչ ելույթով Մեզ չե՛ք պաշտպանում․ 1 միլիոնից ավել գումար եմ կորցրել․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք Էդ շան լակոտն ովա՞, որ 15 կմ քայլելով մտնի Հայաստան․․․ ձեզ ասում եմ՝ էդ մենակ չի եղել․ Իսրայելյան (video) Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ Խաչատրյան Անի՛, Վազգենի նկարը դոշիդ խփած, դիվերսանտին հետ ես տալիս Ադրբեջանի՞ն․ Նարե Սոսե (video) Ավտոբուսի վարորդը դեպքի մասին միայն բողոքից է իմացել «Կտավների մի մասը Գագիկ Խաչատրյանին չի պատկանել, դրանք ընտանիքի անդամներին նվիրել են»․ փաստաբաններ «Շտապ. Ադրբեջանցիները պատրաստվում են մեկ հայի առևանգել ու գիտե՞ք ինչ անել». Լարիսա Ալավերդյան (video) Ֆրանսիան դադարեցրել է նռնակների կիրառումը պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբան «Ռուսաստանից Նիկոլին ասել են՝ 8,5 միլիարդով քո նման ծախվածին շանս չենք տալու»․ Սամվելյան (video) Մարզպետ ունենք, իշխանություն ունենք, ու՞ր են․ լարված իրավիճակ Վանանդում (video) «Բա որ մտնեն ՔՊ ու ասեն՝ խմբակային էն բանից արե՞լ եք․․․» (video) «Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am