Եկեղեցու և պետության հակամարտությունը Հայաստանում. ի վիճակի՞ է արդյոք Վատիկանը միջնորդի դեր ստանձնել. The Pillar

Եկեղեցու և պետության միջև հակամարտությունը Հայաստանում կտրուկ սրվել է, երբ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ և նրան արգելել լքել երկիրը, գրում է The Pillar պարբերականը։

 Հայ Առաքելական եկեղեցին 1999 թվականից ղեկավարող Գարեգին Բ-ին Հայաստանի իշխանությունները մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ այդմ, նրան թույլ չեն տվել մեկնել Ավստրիա՝ մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի նիստին, որի նախագահողը նա է։ Եկեղեցին այդ մեղադրանքները համարում է պետության անհիմն միջամտություն եկեղեցու ներքին գործերին։

Հակամարտության սրացումը կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետ, որը 2026 թվականի սկզբին ներկայացրեց եկեղեցական բարեփոխումների «ճանապարհային քարտեզ», որով կոչ է անում հեռացնելու Գարեգին Բ-ին և ընտրելու նոր կաթողիկոս։ Լարվածությունը սրվել է եպիսկոպոս Գևորգ Սարոյանի շուրջ ծագած հակամարտությունից հետո, որին կաթողիկոսը հեռացրել էր, սակայն քաղաքացիական դատարանի որոշմամբ նա վերականգնվել էր։

 Փետրվարի 14-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Գարեգին Երկրորդի դեմ՝ դատարանի որոշումը չկատարելուց հրաժարվելու համար: Փաշինյանը հայտարարեց, որ եպիսկոպոսների արտասահմանյան հանդիպումը «աքսորյալ կաթողիկոսություն» ստեղծելու այլընտրանքային ծրագրի մի մասն էր և պետության կողմից կոշտ արձագանք խոստացավ:

 Արդյո՞ք Վատիկանը դերակատարություն ունի

 Հռոմի Լևոն 14-րդ պապը 2025 թվականի սեպտեմբերի 16-ին Կաստել Գանդոլֆոյում մասնավոր հանդիպման ժամանակ ընդունեց Գարեգին Բ-ին: Հայտնի չէ, թե արդյոք նրանք այդ ժամանակ քննարկել են Հայաստանում եկեղեցու և պետության միջև լարվածությունը:

2025 թվականի հոկտեմբերի 20-ին Հռոմի պապը Վատիկանում ընդունեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանց զրույցի բովանդակությունը ևս չբացահայտվեց:

Սուրբ Աթոռն ի վիճակի՞ է արդյոք դեր խաղալ հակամարտության լիցքաթափման գործում: Տեսականորեն՝ այո. Վատիկանը լավ հարաբերություններ է պահպանում երկու կողմի հետ և ունի փորձագետներ, որոնք հասկանում են պատմական և քաղաքական համատեքստը:

Սակայն միջնորդության առաջարկը, ըստ ամենայնի, կմերժվի: Հայաստանը փոքր և սերտորեն շաղկապված երկիր է, և արտաքին միջամտության գաղափարը շատերի համար անընդունելի է: Բացի դրանից, շատ հայեր կարծում են, որ վերջին տարիներին Սուրբ Աթոռը չափազանց մտերմացել է Ադրբեջանի հետ, ինչը խաթարում է Վատիկանի չեզոքության հանդեպ վստահությունը։

Ընդսմին, Վատիկանի պատմությունը կարող է ոգեշնչման աղբյուր լինել ճգնաժամից դուրս գալու համար։

Դեկտեմբերին Armenian Weekly-ի համար գրված հոդվածում արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը ներկա ճգնաժամը համեմատել է այն իրավիճակի հետ, որին պապական իշխանությունը բախվել էր 1870 թվականին պապական մարզի կորստից հետո։

Բարսամյանը հիշեցրել է, որ 1929 թվականին Լատերանի պայմանագիրը հստակ սահմանել է Վատիկանի և Իտալիայի պետության միջև հարաբերությունները. մեկը հոգևոր կենտրոն է՝ համաշխարհային եկեղեցական համայնքով, մյուսը՝ ազգային պետություն՝ իր քաղաքական պարտականություններով։ Ըստ նրա՝ այսօր ևս Հայաստանն ունի հարաբերությունների նմանատիպ պարզաբանման կարիք՝ սեփական պատմությունից և հանգամանքներից ելնելով։

Սակայն նման համաձայնագրի իրականացումը պահանջում է երկու կողմի համագործակցությունը։ Իսկ Հայ եկեղեցու և պետության միջև սուր առճակատման պայմաններում, ճգնաժամի հանգիստ և բանակցային լուծման հեռանկարները ներկայում անհավանական են թվում։

News.am

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» 11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը․ «Ժողովուրդ» Ռումինիան պատրաստ է վճարել Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am