Դուրս եկեք ձեր գրասենյակներից, քայլեք քաղաքներով ու գյուղերով, լսեք մարդկանց և թող մարդիկ լսեն ձեզ...

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Ես ինձ բավականին լավատես ու համառ մարդ եմ համարում և միշտ մտածել եմ, որ ցանկության դեպքում ամենաբութ էակին էլ կարելի է բարձրագույն մաթեմատիկա սովորեցնել, ուստի միշտ մտածել եմ, որ եթե մարդուն խաղաղ, առանց նյարդայնանալու ու վիրավորելու մատչելի բացատրես, թե ինչ ավերածություններ են գործել այս 8 տարում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, անհնար է, որ մտածելու նվազագույն ունակություն ունեցող անձն ի վերջո դա չընկալի և չընդունի, որ մեր երկրի փրկությունը այս իշխանության հեռացումն է:
Բայց, ցավոք սրտի, ոմանց հետ ունեցած վերջին շրջանի շփումներս մի քիչ խարխլել են այս լավատեսությունը և ես սկսել եմ մտածել. մարդկանց այն մասը, որը լավ հասկանում է, թե ինչ է կատարվում և իր ընտրությունը կատարել է հօգուտ աշխատավարձի (կոպիտ ասած` լափի) ու պաշտոնի, ոչ մի արգումենտ երբևէ չի լսելու: Մյուս հատվածը, որն ուղղակի ընդունակ չէ ընկալելու, անշահախնդիր է, բայց բութ, անիմաստ է սրանց վրա նյարդեր, առողջություն ու ժամանակ ծախսելը, սրանք մորթվող ոչխարի նման վտանգը չեն զգալու մինչև հանդերձյալ աշխարհ գնալու պահը: Այս 2 խմբին էլ անիմաստ է բան բացատրելը, կոկորդ պատռելը, ուստի կոչերը` ուղղված ընդդիմությանը, թե` խոսեք մարդկանց հետ, բացեք նրանց աչքերը իշխանության արած-չարածի վրա, ժամանակի զուր կորուստ է:
Ուրեմն ի՞նչ պիտի անի ընդդիմությունը և ու՞մ վրա պետք է աշխատի: Իմ կարծիքով.
1. Պետք է աշխատի միմիայն այն մարդկանց հետ, ովքեր դժգոհ են այս իշխանությունից ու այլընտրանք են պահանջում, բայց վստահ չեն, որ իշխանության հայտ ներկայացրած ուժերն ունակ կլինեն երկիր կառավարել և այս բարդագույն հարցերը, որոնք կախված են օդում, լուծել: Պետք է այդ մարդկանց ուղի ցույց տալ, հույսի շող, թունելի վերջում լույս գծագրել: Պետք է սեփական անելիքը, քայլերի հաջորդականությունը, թիմի գիտելիքներն ի ցույց դնել, կառավարչական ունակությունները: Որ մարդիկ հասկանան` իշխանափոխությունը ցնցումներ չի բերելու մեր հոգնած ժողովրդին, ճիշտ հակառակը` ինքնավստահ, կայուն, հասուն, ադեկվատ մարդիկ են գալու իշխանության, որոնք եթե անգամ միանգամից ու մեծ տեղաշարժեր չապահովեն, հաստատ կկանգնեցնեն երկրի խելահեղ գահավիժումը, կանխատեսելի կդարձնեն իշխանությունների վարքագիծը, արժանապատվություն կհաղորդեն մեր պետությանը:
2. Ոչ մի բացասական խոսք մրցակիցների, և անգամ իշխանությունների հասցեին, ոչ մի ուղիղ քննադատություն չպետք է հնչի: Մարդիկ հոգնել են չարությունից, ատելությունից, պառակտումից: Միայն սիրո ու համերաշխության խոսքեր, ջերմ ու համագործակցային մթնոլորտի ձևավորման խոստումներ` բոլոր խավերի ու սեգմենտների հետ ու հատկապես սփյուռքի: Մի կողմ պետք է դնել «նախկիններին» պատժելու, ունեզրկելու, բանտարկելու, պաշտոնազրկելու հաթաթաները: Գիտեմ, որ դա գայթակղիչ ճանապարհ է և մեր հասարակությունը վենդետաների սիրահար է, բայց հավատացեք` մարդիկ հոգնել են նիկոլական խոսույթից ու վարքագծից. ուժայինները չպետք է խառնվեն քաղաքականությանը, իրավապահները պետք է միայն քրեական հանցագործներ բռնեն, ԱԱԾ-ն միայն պետության անվտանգությամբ պիտի զբաղվի, բանտերում նվազագույն քանակի և միայն դատապարտված անձինք պետք է լինեն...Այս մարտավարությունը հասարակությունը կգնահատի` վստահ եղեք:
Եվ բավական է շփվեք ձեր համախոհների ու կուսակիցների հետ, դուրս եկեք ձեր գրասենյակներից, քայլեք քաղաքներով ու գյուղերով, լսեք մարդկանց և թող մարդիկ լսեն ձեզ...

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am