«Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան Լեփսուսի 41 շենքի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի, «Kia» մակնիշի, «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին և առաջ ընթանալով բախվել ճանապարհին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբամանին, կոտրել այն և հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Sonata»-ի վարորդը տեղափոխվել է Թիվ 8-րդ հիվանդանոց։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդիկ Սասունցն ու Ծովինար Մկրտչյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված «Hyundai Sonata»-ի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել երկաթե սյանն ու հայտնվել կանաչ գազոնում։

 

դիտվել է 150 անգամ
Լրահոս
«Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am