«Hyundai Sonata»-ն՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավոր կա

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան Լեփսուսի 41 շենքի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի, «Kia» մակնիշի, «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին և առաջ ընթանալով բախվել ճանապարհին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբամանին, կոտրել այն և հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Hyundai Sonata»-ի վարորդը տեղափոխվել է Թիվ 8-րդ հիվանդանոց։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդիկ Սասունցն ու Ծովինար Մկրտչյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված «Hyundai Sonata»-ի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Kia»-ն առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել երկաթե սյանն ու հայտնվել կանաչ գազոնում։

 

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Մենք լավ գիտե՛նք՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ քաղաքացիներ (video) Նիկոլն «անասնական վախերի» մեջ է ընկել, շատ քիչ է մնացել. սպանվածի մայր (video) Սամվել Կարապետյանն աղքատությունը կվերացնի․ հարցում (video) Ապրիլի 24-ին սպասե՛ք՝ Նիկոլը խայտառակ քայլի է դիմելու․ Հարութ Սասունյան (video) «Նիկո՛լ, դատարաններում «արյ*ն է» վաճառվում․ ինձ մի բան եղավ՝ Վարդապետյանն է մեղավոր»․Ադանալյան (video) «Աննա Վարդապետյանին ասացի՝ դու բանտում ես լինելու, հետո բանտում կլինի Նիկոլը»․ Պարույր Հայրիկյան (video) Գումար ենք հավաքել, փողոցը ասֆալտապատել, լուսավորել. Վերին Անտառայինի բնակիչները բողոքում են (video) «Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես «Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են Փաշինյանի վերջին խայտառակության հետքերով․․․ (video) Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար. Արմեն Աշոտյան Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը «Ուժեղ Հայաստանը»՝ ՀԱԿ-ի համագումարին (video) «Աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում». Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել ՈւՂԻՂ. Վերին Անտառային փողոցի բնակիչների ակցիան. փողոցը խայտառակ վիճակում է (video) Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն Իրանը պարտված է և գործարք է ցանկանում․ Թրամփ Հիմա մի ինֆորմացիա հայտնեմ, որը քչերին է հայտնի․ ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանն Արաղչիին ու չի արել (video) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ. Բագլարյան «Դու մարդ չե՛ս, անգամ քո կնոջ՝ Աննայի արածից հետո»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am