Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արևմտյան մամուլը լի է կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելու մասին նյութերով։ Ոմանք զարմացած են, ոմանք տարակուսած, ոմանք կայֆ են բռնում հայերի վրա։ Դե ինչ, մենք էլ ենք կարող կայֆ բռնել արևմտյան քաղաքակրթության արժեքների, սկզբունքայնության, օրենքի իշխանության, MAGA շարժման “քրիստոնեական” արժեքների վրա, երբ տեսնում ենք, թե ինչպես են աջակցում Մոլագարին։ Հ.Գ. Աբդուլ Համիդի Զուլումի (հայերի կատորածների, որոնք սկսվեցին Զեյթունի ապստամբությունից հետո), պատճառներից մեկը արևմտյան, հիմնականում ֆրանսիական պարտքերի մարումից Օսմանյան կայսրության հրաժարումն էր` կառավարությունն ուղղակի ի վիճակի չէր։ Երբ հայ հեղափոխականների, որոնք փոխկապակցված էին արևմտյան ծառայությունների հետ, ապստամբության հետեւանքով սկսեցին կոտորել հայ բնակչությանը, ֆրանսիական մամուլը լի էր խեղճ հայերի ու թուրքական վայրագությունների մասին նյութերով։ Սակայն, երբ Ստամբուլը վերստանձնեց իր պարտավորությունները, մամուլը մոռացավ հայերի դժբախտությունների մասին, գործարքն արդեն կայացել էր։ Հ.Գ. Պետք է վերջացած հիմար լինել, որպեսզի միջազգային հարաբերությունների առումով հավատալ ինչ -որ արժեքների, պայմանագրերի ու սկզբունքների, առավել եւս, որ մեր աչքի հերթական անգամ օգտագործում, ու հետո զոհաբերում են քրդերին»,- գրել է նա։
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը
Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը