Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն նույնիսկ ֆորմալ առումով քննիչները, դատախազությունը, դատարանները չեն թաքցնում, որ կատարում են քաղաքական իշխանության պատվերը։
Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրությունը և սահմանադրականությունը ձևական բնույթ են կրում՝ ծառայելով իշխող խմբի շահերին։
Ու եթե մեկին կարելի է խախտել Սահմանադրությունը, ապա ինչո՞ւ չի կարելի դա անել մյուսին… Փաստացի Հայաստանում չկա ու չի գործում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման սկզբունքը և մեկ անձը` Նիկոլ Փաշինյանը, այսօր ունի անսահմանափակ իշխանություն։
Վերջինիս իշխանությունը սահմանափակված չէ որևէ իշխանության ճյուղի բալանսավորմամբ կամ հակակշռմամբ։ Նույնիսկ ԱՄՆ-ն, որտեղ ուժեղ նախագահական կառավարման համակարգ է, նախագահի էսպիսի ` ոչնչով չսահմանափակվող իշխանություն չկա։
Ու մի բան ֆիքսենք` երկրի անկախությունը չափվում է դատարանների անկախությամբ։ Յուրաքանչյուր դատավոր, ով կատարում է քաղաքական իշխանության պատվերը, պետք է գիտակցի, որ քանդում է Հայաստանի անկախությունը։ Սա ազգային դավաճանություն է` հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է»։
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը