Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին, այն էլ սփյուռքահայ համայնքներում բարձր հեղինակություն ունեցող, մեծ հաջողությունների հասած, հսկայական ունեցվածք և բիզնեսներ ունեցող, իրենց պետություններում մեծ հարգանք վայելող մարդկանց...որովհետև էս մարդիկ համարձակվել են ասել` ձեռքերդ հեռու հայ եյեղեցուց, այդ եկեղեցին քո սեփականությունը չի, բավ է պղծես ամեն ինչ...
Այնքան է հունից ելել, որ էլի գնացել հասել է Պապ թագավոր ու պատմական անցքեր և հաթաթա է տալիս` միջոցներ կձեռնարկեմ: Ի՞նչ պետք է անես, այ չարիք, ԱԱԾ վայ-տնօրենիդ ուղարկես Վաչե Մանուկյանի ու Լորդ Դարզիի հետևի՞ց, թե՞ Պերճ Սեդրակյանի ու Նուբար Աֆեյանի դեմ քրեական գործ հարուցել տաս քո Քննչականի թյուրիմացություն նախագահին: Ու հետաքրքիրն ինչ է` այսօր Եկեղեցու շուրջ կատարվողի մի բոլորովին նոր վարկած առաջ քաշեց` իբրև թե հայտարարությունն անող սփյուռքահայերը կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերն ուզում են տանել Հայաստանից... մարդը, որ պետական գանձարանից ինքն իրեն 12 միլիոն, իրեն ծառայող պաշտոնյաներին էլ` 6-7 -ական միլիոն փող է տարեվերջին բաժանում` օրենքն ու պաշտոնյաների դրույքաչափերի մասին բոլոր կարգավորումները ոտնահարելով, պարզ է, որ ամեն ինչի մեջ նյութը, շահը պետք է տեսնի:
Բայց այսօր մի բան էլ բացահայտվեց` որ Եկեղեցու դեմ այս խաչակրաց արշավանքը ուղղակի շիզոֆրենիայի դրսևորում է, կպչուն մտքեր շարքից, որից ի վիճակի չէ հրաժարվել: Թեև արձանագրենք, որ էս արշավանքի մեջ ինքը միակ մեղավորը չի: Նրա հանցակիցների շարքը շատ երկար է. կազմված ոչ միայն իր թիմակից ուսապարկերից ու պետբյուջեից սնվող մեծ խումբ տզրուկներից, այլ նաև տարբեր վենսերից ու կալլասներից, որոնք սրան դուխ են տվել, թե` մեջքիդ կանգնած ենք, արխային գազ տուր, քեզ հիմա ամեն ինչ կարելի է....
Հանցակից է նաև մեր ընդդիմություն կոչվող զանգվածը, որն էդպես էլ չհասկացավ, որ փողոց գեներացնելը, մարդկանց պայքարի հանելը միայն իշխանափոխության և իշխանություն վերցնելու համար չէ, այլ այս ցինիզմն ու անպատժելիությունը զսպելու: Հետադարձ նայեք` երբ փողոցում մարդիկ են եղել, պայքարի օջախներ են եղել, նման լկտի քաղաքական հետապնդումներ, տարբեր համակարգերի վրա հարձակում չեն համարձակվել իրականացնել, փողոցը թույլ չի տվել, որ հաբրգեն, սանձերն արձակվեն: Եվ բոլոր նրանք, ովքեր ծաղրում էին ֆանարիկներով երթերը, պետք է հասկանան, որ իրենք էլ են նպաստել սրանց լկտիանալուն, մասնակից են այս քաղաքական հետապնդումներին, եկեղեցու դեմ հարձակումներին ու հանրությանն այսքան անճար դիտորդ սարքելուն:
ՀԳ. Նկարում Պերճ Սեդրակյանն ու Վաչե Մանուկյանն են, հայտարարությունը ստորագրած 8 պատվելի սփյուռքահայերից երկուսը:

դիտվել է 532 անգամ
Լրահոս
«Բո՛մժ, քեզ եմ ասում, լսիր. արցախցիները թուրքի հետ շփում չեն էլ ունեցել». Աննա Այվազյանի կոշտ խոսքը (video) Ադրբեջանի տարածքով ի՞նչ եք արտահանելու․ հարց՝ Սուքիասյանին (video) «Ամո՜թ, ամո՛թ․․․ ինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում» (video) Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են «Նիկո՛լ, բա խի չես պատմում՝ ոնց են քեզ դիմավորել Իջևանում, ասա՝ ոնց «թքեցին» վրադ»․ քաղաքացի (video) Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է Սամվել Կարապետյանը կլինի Կառավարության շենքում․ Էդգար Ղազարյան (video) Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. ահազանգ 14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո «Պապիկյա՛ն, փորդ ես մեծացնում․ սահմանին էլի զոհ կա, գիտե՞ս»․ Նարե Սոսե (video) Ինչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում․․․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհ կա Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին Իրանին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման. Փեզեշքիան «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Իրանը լրջորեն թուլացել է. Թրամփ Սամվել Կարապետյանը՝ ընտրություններում հաղթելու իր շանսերի մասին Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am