Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Մինչև հիմա ընդդիմությանն ու ՀՀ քաղաքացիներին էր սպառնալիքներ ուղղում, հիմա արդեն սփյուռքահայերին, այն էլ սփյուռքահայ համայնքներում բարձր հեղինակություն ունեցող, մեծ հաջողությունների հասած, հսկայական ունեցվածք և բիզնեսներ ունեցող, իրենց պետություններում մեծ հարգանք վայելող մարդկանց...որովհետև էս մարդիկ համարձակվել են ասել` ձեռքերդ հեռու հայ եյեղեցուց, այդ եկեղեցին քո սեփականությունը չի, բավ է պղծես ամեն ինչ...
Այնքան է հունից ելել, որ էլի գնացել հասել է Պապ թագավոր ու պատմական անցքեր և հաթաթա է տալիս` միջոցներ կձեռնարկեմ: Ի՞նչ պետք է անես, այ չարիք, ԱԱԾ վայ-տնօրենիդ ուղարկես Վաչե Մանուկյանի ու Լորդ Դարզիի հետևի՞ց, թե՞ Պերճ Սեդրակյանի ու Նուբար Աֆեյանի դեմ քրեական գործ հարուցել տաս քո Քննչականի թյուրիմացություն նախագահին: Ու հետաքրքիրն ինչ է` այսօր Եկեղեցու շուրջ կատարվողի մի բոլորովին նոր վարկած առաջ քաշեց` իբրև թե հայտարարությունն անող սփյուռքահայերը կաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերն ուզում են տանել Հայաստանից... մարդը, որ պետական գանձարանից ինքն իրեն 12 միլիոն, իրեն ծառայող պաշտոնյաներին էլ` 6-7 -ական միլիոն փող է տարեվերջին բաժանում` օրենքն ու պաշտոնյաների դրույքաչափերի մասին բոլոր կարգավորումները ոտնահարելով, պարզ է, որ ամեն ինչի մեջ նյութը, շահը պետք է տեսնի:
Բայց այսօր մի բան էլ բացահայտվեց` որ Եկեղեցու դեմ այս խաչակրաց արշավանքը ուղղակի շիզոֆրենիայի դրսևորում է, կպչուն մտքեր շարքից, որից ի վիճակի չէ հրաժարվել: Թեև արձանագրենք, որ էս արշավանքի մեջ ինքը միակ մեղավորը չի: Նրա հանցակիցների շարքը շատ երկար է. կազմված ոչ միայն իր թիմակից ուսապարկերից ու պետբյուջեից սնվող մեծ խումբ տզրուկներից, այլ նաև տարբեր վենսերից ու կալլասներից, որոնք սրան դուխ են տվել, թե` մեջքիդ կանգնած ենք, արխային գազ տուր, քեզ հիմա ամեն ինչ կարելի է....
Հանցակից է նաև մեր ընդդիմություն կոչվող զանգվածը, որն էդպես էլ չհասկացավ, որ փողոց գեներացնելը, մարդկանց պայքարի հանելը միայն իշխանափոխության և իշխանություն վերցնելու համար չէ, այլ այս ցինիզմն ու անպատժելիությունը զսպելու: Հետադարձ նայեք` երբ փողոցում մարդիկ են եղել, պայքարի օջախներ են եղել, նման լկտի քաղաքական հետապնդումներ, տարբեր համակարգերի վրա հարձակում չեն համարձակվել իրականացնել, փողոցը թույլ չի տվել, որ հաբրգեն, սանձերն արձակվեն: Եվ բոլոր նրանք, ովքեր ծաղրում էին ֆանարիկներով երթերը, պետք է հասկանան, որ իրենք էլ են նպաստել սրանց լկտիանալուն, մասնակից են այս քաղաքական հետապնդումներին, եկեղեցու դեմ հարձակումներին ու հանրությանն այսքան անճար դիտորդ սարքելուն:
ՀԳ. Նկարում Պերճ Սեդրակյանն ու Վաչե Մանուկյանն են, հայտարարությունը ստորագրած 8 պատվելի սփյուռքահայերից երկուսը:

դիտվել է 527 անգամ
Լրահոս
«Գետինը մտիր Նիկո՛լ, դու մարդ չես, մի խոսք գերիների մասին չասացիր»․ Պարույր Հայրիկյան (video) Ո՞վ ես դու, էս ինչե՞ր ես աշխարհով մեկ տարածում․ քաղաքացիներ (video) «Այ փնթի՛, Եղեգնաձորում անգամ կինը չդիմացավ ու քեզ ասաց․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մենք լավ գիտե՛նք՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ քաղաքացիներ (video) Նիկոլն «անասնական վախերի» մեջ է ընկել, շատ քիչ է մնացել. սպանվածի մայր (video) Սամվել Կարապետյանն աղքատությունը կվերացնի․ հարցում (video) Ապրիլի 24-ին սպասե՛ք՝ Նիկոլը խայտառակ քայլի է դիմելու․ Հարութ Սասունյան (video) «Նիկո՛լ, դատարաններում «արյ*ն է» վաճառվում․ ինձ մի բան եղավ՝ Վարդապետյանն է մեղավոր»․Ադանալյան (video) «Աննա Վարդապետյանին ասացի՝ դու բանտում ես լինելու, հետո բանտում կլինի Նիկոլը»․ Պարույր Հայրիկյան (video) Գումար ենք հավաքել, փողոցը ասֆալտապատել, լուսավորել. Վերին Անտառայինի բնակիչները բողոքում են (video) «Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես «Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են Փաշինյանի վերջին խայտառակության հետքերով․․․ (video) Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար. Արմեն Աշոտյան Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը «Ուժեղ Հայաստանը»՝ ՀԱԿ-ի համագումարին (video) «Աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում». Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել ՈւՂԻՂ. Վերին Անտառային փողոցի բնակիչների ակցիան. փողոցը խայտառակ վիճակում է (video) Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն Իրանը պարտված է և գործարք է ցանկանում․ Թրամփ Հիմա մի ինֆորմացիա հայտնեմ, որը քչերին է հայտնի․ ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանն Արաղչիին ու չի արել (video) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am