Աշխարհում զինված հակամարտությունների թիվը քառապատկվել է. ԿԽՄԿ

Աշխարհում զինված հակամարտությունների թիվը 30 տարվա ընթացքում աճել է չորս անգամ։ Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերը։

 

«Այսօր աշխարհում մենք երկու անգամ ավելի շատ հակամարտություն ենք հաշվում, քան 15 տարի առաջ, և 4 անգամ ավելի շատ, քան 30 տարի առաջ։ Սակայն խնդիրը միայն դրանց թիվը չէ, այլև ինտենսիվությունն ու մասշտաբը. այն փաստը, որ հակամարտությունները համընկնում են տեխնոլոգիական արագ զարգացման հետ, մեծացնում է բացասական ազդեցությունը երկրների բնակչության վրա։ Դրանք արագացնում են բնակչության տեղահանումը։ ԱԹՍ-ները չեն պատերազմում դրոնների դեմ, դրանք կռվում են զինվորականների դեմ և ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում բնակչությանը։ Պատերազմները վերածվում են պատերազմների ոչ թե զենք կրողների, այլ խաղաղ բնակիչների դեմ։ Եվ սա միջազգային հումանիտար իրավունքի քայքայման հետևանքն է»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։

Նրա խոսքով՝ մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման ճգնաժամը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական խնդիր է։
«2023 թվականից ի վեր մենք կրճատել ենք հազարավոր աշխատակիցների, մասշտաբային վերակազմավորումներ ենք արել, բյուջեն կրճատել ենք 1 միլիարդ դոլարով, բարեփոխել ենք ֆինանսական կառավարումը։ Սա քաղաքական խնդիր է։ Իրավունքի գերակայությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա այն հարգելու քաղաքական կամք և միջազգային համաձայնագրեր։ Միայն եթե երկրների ղեկավարներն օրենքները դարձնեն իրենց քաղաքական առաջնահերթությունը, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք կրճատել հակամարտությունների թիվն ու մասշտաբը, և դա կնվազեցնի անհրաժեշտ մարդասիրական օգնության արժողությունը»,-նշել է ԿԽՄԿ ղեկավարը։

 


Ավելի վաղ ԿԽՄԿ-ն իր տարեկան հաշվետվության մեջ հայտնել էր, որ աշխարհում զինված հակամարտությունների թիվը շարունակում է աճել՝ 2024 թվականին հասնելով շուրջ 130-ի։ Ավելի քան 20 հակամարտություն տևում է ավելի քան երկու տասնամյակ։

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ի՞նչ եք արտահանելու․ հարց՝ Սուքիասյանին (video) «Ամո՜թ, ամո՛թ․․․ ինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում» (video) Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են «Նիկո՛լ, բա խի չես պատմում՝ ոնց են քեզ դիմավորել Իջևանում, ասա՝ ոնց «թքեցին» վրադ»․ քաղաքացի (video) Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է Սամվել Կարապետյանը կլինի Կառավարության շենքում․ Էդգար Ղազարյան (video) Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. ահազանգ 14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո «Պապիկյա՛ն, փորդ ես մեծացնում․ սահմանին էլի զոհ կա, գիտե՞ս»․ Նարե Սոսե (video) Ինչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում․․․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհ կա Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին Իրանին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման. Փեզեշքիան «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Իրանը լրջորեն թուլացել է. Թրամփ Սամվել Կարապետյանը՝ ընտրություններում հաղթելու իր շանսերի մասին Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am