Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ կունենա փոփոխվող աշխարհի մասին ուղերձով։
«Կարծում եմ՝ վճռորոշ պահ է։ Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ։ Այն հին աշխարհը, որում ես մեծացել եմ, այլևս գոյություն չունի։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, որը կպահանջի վերագնահատել, թե ինչ տեսք կունենա այն և ինչպիսին կլինի մեր դերը»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի մասին է խոսելու Մյունխենում եվրոպացիների առջև:
