Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել

Արևմտյան վերլուծաբանները չեն թաքցնում իրենց ուրախությունը Հայաստան և Ադրբեջան Վենսի այցի կապակցությամբ:

Ըստ նրանց՝ եվրոպական երկրները երկար ժամանակ է, ինչ պահանջում էին փակել Հայաստանի ԱԷԿ-ը, սակայն նախկին իշխանության ներկայացուցիչները մերժում էին կատարել այդ պահանջը:

Եվ ահա, ըստ նրանց, Փաշինյանն այն եզակի հայ գործիչն է, ով պատրաստ է կյանքի կոչել դա:

Արևմտյան վերլուծաբանների տեսակետը ներկայացնելիս՝ ուշադրություն դարձնենք մեկ վերլուծության վրա, որն ամբողջովին ցույց է տալիս, թե Արևմուտքում ինչ են մտածում այս խնդրի լուծման վերաբերյալ:

Չեխական iDNES.cz պարբերականի վերլուծաբան՝ Ադամ Հաջեկի գնահատականները լիովին ցույց են տալիս այս պատկերը:

Ըստ նրա՝ գրեթե բոլոր արևմտյան փորձագետները այն կարծիքին են եղել, թե իբր Հայաստանի ԱԷԿ-ը իրական վտանգ է ներկայացնում Հայաստանի, ինչպես նաև՝ հարևան Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի հարավի և Իրանի համար։

Այսօր Մեծամորի ատոմակայանը ապահովում է Հայաստանի էներգիայի սպառման մոտ 40 %-ը։

Ըստ նրա՝ Եվրամիությունը բազմիցս փորձել է ֆինանսապես խրախուսել Հայաստանին փակել իր 448 ՄՎտ հզորությամբ ատոմակայանը, սակայն ապարդյուն։

Հայաստանի իշխանությունները՝ «Ռոսատոմ»-ի (և չեխական ŠKODA JS և ZAT ընկերությունների, որոնք մասնակցել են կառավարման համակարգերի փոխարինմանը) փորձագետների օգնությամբ, արդեն երկու անգամ արդիականացրել են իրենց ատոմակայանը։ Հինգ տարի առաջ որոշվել էր, որ այն կգործի առնվազն մինչև 2036 թվականը։ Բայց ի՞նչ կլինի դրա վերջնական անջատումից հետո, հռետորական հարցադրում է կատարում այս վերլուծաբանը։

Հնարավոր սցենարներից մեկը ուրվագծվեց Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հանդիպման ժամանակ։ Նա ԱՄՆ-ի անունից Հարավային Կովկասի այս փոքրիկ պետությանը առաջարկեց 9 միլիարդ դոլար՝ ռուսական էներգիայից կախվածությունը նվազեցնելու համար, ուրախությամբ արձանագրում է Հաջեկը (չեխ մեկնաբանը մոլորության մեջ է ընկել, ինչպես շատերը. Իրականում խոսքը ոչ թե ԱՄՆ-ի կողմից 9 մլրդ դոլար տալու մասին է, այլ դա Հայաստա՛նն է պարտավորվել ԱՄՆ-ին 9 միլիարդ դոլար վճարել, որպեսզի ձեռք բերի «մոդուլային ռեակտոր», մի բան, որը ԱՄՆ-ն անգամ իր տարածքում չի էլ փորձարկել- խմբ)։

Համաձայնագիրը սահմանում է իրավական շրջանակ ամերիկյան տեխնոլոգիաների, վառելիքի և ծառայությունների Հայաստան արտահանման համար: Այն նաև բացում է դռներ ամերիկյան ընկերությունների համար՝ Մեծամորի ատոմակայանը փոքր մոդուլային ռեակտորներով փոխարինելու պայմանագրերի համար մրցույթներ անցկացնելու համար: «Սա դասական փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի, և՛ Միացյալ Նահանգների համար», - գոհունակությամբ հայտարարեց Վենսը Երևանում:

Հաջեկի կարծիքով, այս լուծումը լավագույնը կլինի, ԱՄՆ, Թուրքիայի և եվրոպական երկրների համար, քանի որ, ըստ նրա Հայաստանը կթուլացնի իր կախվածությունը Մոսկվայից:

Այսպիսով, ըստ վերլուծաբանի, Թրամփի վարչակազմը հմտորեն օգտվում է այն փաստից, որ Հայաստանը մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն և առաջարկում է Հայաստանին մի լուծման տարբերակ, որը շահեկան կլինի Արևմուտքի համար:

Ըստ չեխ վերլուծաբանի, գլխավոր պարտվողը Ռուսաստանն է։ Վենսի՝ անդրկովկասյան հանրապետություններ կատարած եռօրյա այցի սկզբում միջուկային համաձայնագիրը Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման վերջին նշանն է։ «Ռոսատոմը» վերջին րոպեին փորձեց դիմադրել։ Անցյալ ուրբաթ դրա ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հանդիպեց Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հետ և առաջարկեց «համալիր համագործակցություն» նոր ռեակտորի կառուցման գործում։ Սակայն, ըստ վերլուծաբանի, Հայաստանում ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա առաջարկին, չնայած ամերիկյան մոդուլային ռեակտորները շատ հեռավոր ապագայում են երևում։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Փաշինյանը վաղուց հստակեցրել է, որ նոր միջուկային հզորությունների կառուցումը փողի հարց չէ, այլ ազգային անվտանգության։

Փաշինյանն նաև անկասկած վստահ է, որ ամերիկացիների հետ միջուկային բարեկամությունը, Ադրբեջանի հետ խաղաղությունը և Թուրքիայի հետ բաց սահմանները կօգնեն նրան հաղթել հուլիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ավարտում է իր միտքը չեխ վերլուծաբանը։

Կարծում ենք, որ այս վերլուծաբանի տեսակետը ամենից անկեղծներից է, նա խոստովանում է, որ Փաշինյանի ընտրությունը Հայաստանի ապագա միջուկային էներգիայի զարգացման վերաբերյալ, բացառապես իր անձնական շահերից պիտի բխի:

Այսչափ անկեղծ վերլուծությունը արդեն տարածված տեսակետ է դարձել Արևմուտքում, որին այս կամ այն հարցը հետաքրքրում է այն առումով, թե դա ինչքանով կկարողանա վնասել Մոսկվայի շահերին տարածաշրջանում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո «Ալե՛ն, սա քո համար ԱԺ-ն չի, որ խոսափող անջատես-միացնես, դու սպառնալիք ես»․ Ռուզան Ստեփանյան (video) COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am