«TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու.

Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8–ին, դա քաղաքական հռչակագիր էր, քաղաքական հանդիպում, քաղաքական բանակցություններ, բայց ինչքան օգոստոսի 8–ից հեռանում ենք և ինչքան քաղաքական նպատակները իրագործվում են, այնքան տեղի է ունենում տրասֆորմացիա դեպի տնտեսություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Նույնն էլ այստեղ է։ Քաղաքական հռչակագիրը հրավիրում է տնտեսական ուշադրություն։ Երբ տնտեսական հարաբերությունների տեսակարար կշիռը սկսում է ավելին լինել, քան քաղաքականինը, դա նշանակում է, որ քաղաքական հայտարարությունը հասել է իր նպատակին, իրագործվում է։

Մենք Վենսի հետ երեկ չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, ինչը նշանակում է, որ օրակարգում չկա այդպիսի հարց։ Իհարկե, կան հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք բնականաբար քննարկվել են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ TRIPP ծրագրի շրջանակներում արդյոք ՀՀ քաղաքացիները ևս Ադրբեջանի տարածքով անցնելիս չեն հանդիպելու ադրբեջանցիների, Փաշինյանն ասաց. «Մենք TRIPP–ը պետք է ընկալենք, որպես ներդրումային ծրագիր։ Դա օգոստոսի 8–ին էր քաղաքական հռչակագրի, հիմա այն վեր է ածվել ներդրումային ծրագրի, որտեղ ԱՄՆ–ն առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Մենք Front Office և Back office–ը պետք է ընկալենք ներդրողի ցանկությունը և ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ և գրավիչ ծառայություններ, որ հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից։ Front Office–ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինի ԱԲ, գերժամանակակից սարքավորումներ։

TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա, հետևաբար, ես չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է լինելու։ Երկու երկրներում էլ սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջության, իրավազորության շրջանակներում։ Փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային ուղիների, հաղորդակցության հասանելիություն»։

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am