UFC-ի կիսաթեթև քաշային կարգի տիտղոսի հավակնորդ Մովսար Եվլոևը արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը նշել էր, որ չեմպիոնական մենամարտի համար պատրաստ է նույնիսկ իջնել կիսաթեթև քաշային կարգ։
Submission Radio-ին տված հարցազրույցում Եվլոևը հասկացրել է, որ տվյալ դիվիզիոնի չեմպիոնական գոտին իրենն է համարում։
«Ավելի լավ կլինի, եթե նա մենամարտի Ժան Սիլվայի հետ, մինչ ես կնվաճեմ տիտղոսը։ Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք և ընկերներ ենք։ Չեմ ցանկանում որևէ բան ասել նրա դեմ, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է, և ես ոչ ոքի թույլ չեմ տա անգամ խոսել իմ տիտղոսի մասին», — նշել է ռուսաստանցի մարտիկը։
Մովսար Եվլոևի վերադարձը օկտագոն նախատեսված է մարտի 21-ին՝ Լոնդոնում կայանալիք UFC Fight Night 270 մրցաշարի շրջանակում։ Եթե Եվլոևին հաջողվի հաղթել բրիտանացի Լերոն Մերֆիին, նա կդառնա դիվիզիոնի գործող չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկու հետ մենամարտի գլխավոր հավակնորդը։
Միևնույն ժամանակ, չնայած թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքին, Արման Ծառուկյանի ապագա մրցակցի հարցը դեռևս անորոշ է մնում։
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը