Պարոն Ավինյան, ու այսքանից հետո Դուք ուզում եք, որ ավագանին լո՞ւրջ վերաբերվի Ձեզ, կամ սիրում եք ասել, կառուցողական ընդդիմություն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ արձագանքելով Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագծի ներկայացմանը։
«Եթե խոսում եք նոր աղբավայրից, ու աղբի վերամշակման գործարանի մասին ասում եք զրո բառ, ո՞նց այս ծրագրին լուրջ վերաբերվեմ։ Ես որպես տասը տարվա փորձ ունեցող մանկավարժ, գիտական աստիճան ունեցող, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ չի կարող երկու օրվա մեջ այս բարդ 250 էջանոց զեկույցի մասին մարդ խոսի, կարծիք ասի, մի հատ էլ քննարկի։
Տիգրան Ավինյան, Դուք սրանով արժեզրկում եք քաղաքապետարանը, ավագանու ինստիտուտը՝ ի դեմս Ձեզ։ Մի նեղացեք, որ ասում ենք։ Հիմա աղբի վերամշակման գործարան ինչի՞ չեք պլանավորել»,–ասաց նա։
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը