Հորեղբոր հայհոյանքից հետո կոտրել էր նրա մատները, գլուխը, ապա հրկիզել

2023 թվականի հունվարի 8-ին Կապանի տներից մեկում սովորական հավաքույթն ընտանիքի համար վերածվեց ողբերգության:

Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվող Մհեր Դ.-ն, ով Հայաստան էր եկել դեպքից մի քանի ամիս առաջ, հոր հետ այցելում է հորեղբոր տուն, որտեղ էլ իր ու իր հոր հասցեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի համար նախ կոտրում է հորեղբոր՝ Սամվել Դ.-ի ձախ ձեռքի մատները, ապա տանը եղած տարբեր առարկաներով բազմիցս հարվածում նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին, և երբ արդեն հորեղբայրը մահամերձ վիճակում է լինում, նրան պառկեցնում է փակ պատշգամբի մահճակալին ու լաթի կտորներով վառում մահճակալը՝ փորձելով թաքցնել բոլոր հետքերը:

Իր ցուցմունքում Մհեր Դ.-ն նշել էր, որ չի ցանկացել սպանել հորեղբորը և երբ անկողինն այրելիս լսել է նրա ձայներն ու հասկացել, որ նա ողջ է, մարել է կրակն ու շտապօգնություն կանչել, որպեսզի փրկեն հորեղբորը: Մհեր Դ.-ն հետագայում տված իր ցուցմունքներում ընդունել է, որ հորեղբայրը մահացել է իր հարվածներից, բայց չի ընդունում, որ նրան սպանել է առանձնակի դաժանությամբ:

Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Սամվել Դ.-ն մահացել է գլխի վնասվածքներից՝ բաց, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով: Մարմնի վրա եղել են նաև այրվածքներ: Իսկ Մհեր Դ.-ն չի տառապել հոգեկան հիվանդությամբ, ընդունակ է եղել գիտակցել իր արարքների վտանգավորությունն ու կառավարել դրանք և չի եղել աֆեկտի վիճակում:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մհեր Դ.-ն սպանությունը կատարելու պահին եղել է խմած: Նրան ճանաչել են մեղսունակ ու դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Աղբյուրը՝ DataLex

 

դիտվել է 942 անգամ
Լրահոս
«Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) «Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am