Ընտրողների ակտիվ մասնակցությունը՝ որպես իշխանության դատավճիռ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նախագահի կողմից Ազգային ժողովի հերթական ընտրությունների նշանակումը հունիսի 7-ին իրավական առումով ընթացակարգային քայլ է և ինքնին քաղաքական ինտրիգ չի պարունակում։ Իրական ինտրիգը ձևավորվում է ընտրական գործընթացի առանցքային հարցով՝ ընտրողների մասնակցության մակարդակով։

Մասնագիտական գնահատականներն ու նախորդ ընտրությունների փորձը վկայում են, որ մոտ 1 միլիոն 400 հազար ընտրողի մասնակցությունը, այսինքն՝ շուրջ 55 տոկոսը, ընտրությունները տեղափոխում է որակապես այլ քաղաքական հարթություն։

Այդ շեմը հաղթահարելու դեպքում ընտրական գործընթացին միանում է ոչ միայն քաղաքականապես մոբիլիզացված և կանխատեսելի ընտրազանգվածը, այլ նաև այն լայն սոցիալական շերտը, որը սովորաբար մնում է ընտրությունից դուրս՝ հիասթափության, անվստահության կամ քաղաքական անտարբերության պատճառով։ Հենց այդ շերտի ակտիվացումն է, որ կտրուկ փոխում է ընտրությունների ներքին տրամաբանությունը։

Վերջին տարիներին (հատկապես Արցախի կորստից հետո) հասարակության մեջ կուտակվել է մեծ դժգոհություն, բայց դա դեռ չի վերածվել զանգվածային մոբիլիզացիայի։ Շատերը հիասթափված են իշխանությունից, բայց նաև ընդդիմությունից (որը հաճախ ընկալվում է որպես «հին ուժեր» կամ անարդյունավետ)։ Այս ապատիան հենց այն է, ինչ օգնում է իշխանությանը՝ քանի որ ցածր մասնակցությունը նվազեցնում է «պատժող» ձայների քանակը։

Եթե ընդդիմությունը կարողանա մոբիլիզացնել այդ «հիասթափված» շերտը՝ ոչ թե «մեր կողմը գալու», այլ «գնալ և դեմ քվեարկել» տրամաբանությամբ, ապա մասնակցությունը կարող է կտրուկ բարձրանալ։ Հակառակ դեպքում՝ ապատիան կմնա իշխանության լավագույն դաշնակիցը։

Ընտրողների ցածր մասնակցության պայմաններում ընտրական գործընթացը գործում է հարաբերական թվերի տրամաբանությամբ, որտեղ վարչական ռեսուրսը ստանում է անհամաչափ ազդեցություն։ Վարչական կախվածության մեջ գտնվող խմբերը, վերահսկելի ընտրազանգվածը և կազմակերպված մասնակցությունը թույլ են տալիս իշխանությանը պահպանել վերահսկողությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Սակայն ընտրողների բարձր մասնակցության պարագայում այդ մեխանիզմը սկսում է կորցնել իր արդյունավետությունը։ Զանգվածային մասնակցությունը «կլանում» է վարչական ռեսուրսի ազդեցությունը՝ այն վերածելով երկրորդական գործոնի, որը այլևս ի վիճակի չէ փոխել հասարակական ընդհանուր տրամադրության ուղղությունը։

Այս համատեքստում գործող իշխանության ճակատագիրը դադարում է որոշվել զուտ կուսակցական մրցակցության դաշտում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման կամ փոփոխության հարցը բարձր մասնակցության պայմաններում վերածվում է հասարակական վստահության կամ անվստահության քվեարկության։ Ընտրությունները գործնականում ձեռք են բերում հանրաքվեի բնույթ՝ իշխանության վարած քաղաքականության, կառավարման որակի և կուտակված հանրային դժգոհության վերաբերյալ։

Ընտրողների բարձր մասնակցությունը ընտրական գործընթացին տալիս է իրական քաղաքական բովանդակություն՝ այն հեռացնելով վարչական վերահսկողության սահմաններից։ Այդ դեպքում արդյունքը սկսում է արտացոլել հասարակության քաղաքական կամքը, այլ ոչ թե ընտրական մեխանիզմների կիրառման արդյունավետությունը։ Հակառակ դեպքում, երբ գերակշռում է ապատիան և քաղաքացիների զգալի հատվածը հրաժարվում է մասնակցությունից, ընտրությունները մնում են նեղ շրջանակի ներսում կառավարվող գործընթաց՝ կանխատեսելի ելքով։

Այսպիսով, առաջիկա ընտրությունների հիմնական հակամարտությունը չի ընթանալու իշխանության և ընդդիմության միջև։ Այն ընթանալու է քաղաքական մասնակցության և քաղաքական ապատիայի միջև։ Եթե ընտրողների ակտիվությունը հասնի այն շեմին, որտեղ վարչական ռեսուրսը կորցնում է վճռական նշանակությունը, ապա իշխանության վերարտադրությունը դառնում է խիստ խնդրահարույց։ Այդ դեպքում ընտրողների ակտիվ մասնակցությունը դառնում է ոչ գործող իշխանության քաղաքական դատավճիռ»։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է ԱՄՆ նախագահին. «Դուք սկսել եք պատերազմը, իսկ Իրանը կավարտի այն» Երևանում 65-ամյա տղամարդը վայր է ընկել տանիքից Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին Էջմիածին-Երևան ճանապարհին 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Պեսկով Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am