Ինչո՞ւ են Վերին Խոտանան գյուղի բնակչի 6 երեխաները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

Հունվարին Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնը և Սյունիքի մարզի Պողոս Տեր-Դավթյանի անվան Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցը գրությամբ դիմել է Կապանի համայնքապետարան՝ հայտնելով, որ Վերին Խոտանան գյուղում բնակվող Լ. Իսրայելյանի բազմազավակ ընտանիքում խախտված են երեխաների իրավունքները, առկա են երեխաների խնամքի, կրթության և դաստիարակության հետ կապված ռիսկեր։

Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կապանի համայնքապետարանից՝ անդրադառնալով արձագանքելով Shamshyan.com լրատվական կայքում տեղ գտած «Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում․ կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ Կապանի համայնքապետի տեղակալն ու Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավարը գողացել են իր 6 անչափահաս երեխաներին» վերտառությամբ հրապարակմանը։


«Գրությունների հիման վրա, Կապան համայնքի ղեկավարի տեղակալի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Կապանի բաժնի աշխատակցի, Կապանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամի և համապատասխան իրավասու այլ մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ կատարվել է տնայց՝ դեպքի ուսումնասիրության նպատակով և արձանագրվել ծնողավարման և կենցաղավարման հմտությունների պակաս, սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ, զբաղվածության բացակայություն, երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու փաստ, որը ծնողները չեն կարևորում։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2016թ-ի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով և առաջնորդվելով երեխայի լավագույն շահով՝ 26․01․2026թ-ին որոշում է կայացվել ընտանիքի 6 երեխային ժամանակավոր տեղափոխել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։ Երեխաների տեղափոխումը կազմակերպվել է Կապան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամի ուղեկցությամբ»– հայտնել են համայնքապետարանից։

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Թուրքիան և Հունաստանը մտադիր են առևտրի ծավալը հասցնել 10 մլրդ դոլարի «Toyota»-ն անցել է խաչմերուկը, բախվել բնակչի քարե շինությանը ու մասամբ փլուզել այն Թուրքիան Ադրբեջան է արտաքսել ընդդիմադիր գործիչ և նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հիշատակված Նարեկ Ամբարյանը ԶՊՄԿ նախկին պաշտոնյա է. Արայիկ Մարգարյան Արևմտյան ԶԼՄ-ները չեն թաքցնում, որ Վենսի այցի նպատակը Հայաստանի ԱԷԿ-ը փակելուն էր միտված, իսկ Փաշինյանի գլխավոր խնդիրը ընտրություններն են եղել Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Երևանում «Mercedes G»-ն բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային․ պարեկը և քաղաքացին հրաշքով են փրկվում Տեր Գարեգինին թույլ չեն տալիս գնալ եկեղեցի․ տեր Վրթանեսը` թեմի խնդիրների մասին. Sputnik Արմենիա Բժիշկները տարակուսած են այսօր ստացած ապահովագրական առաջին աշխատավարձից, որը մոտ երեք անգամ ցածր է նախկինից. Անուշ Պողոսյան Վստահ եմ, որ մարտի 1-ի նախընտրական փաթեթը Օսիպյանով չի ավարտվելու. Նաիրա Զոհրաբյան Թուրքիայի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ հոդվածներով են մեղադրանք առաջադրել Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին Ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ ներդրումները Հայաստանում ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության ֆոնին Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել Սահմանադրությունն 8 տարվա ընթացքում աջ ու ձախ պղծnղների, Ալիևի պահանջով այն փոխելու պատրաստների, «Կառավարությունը ես եմ» հայտարարողների փարիսեական լացուկոծը տպավորիչ է. Աշոտյան «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան․ դիտարկում Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զելենսկու հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը ուժի մեջ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am