Չէ՞ որ Բաքվում դատվող մեր հայրենակիցները կարող էին մասնակցել այս ընտրություններին, եղանակ փոխել երկրում, պայքար կազմակերպել․․․

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

Մենք, իհարկե, Բաքվի «արդարադատությունից» չնչին ակնկալիք չունեինք եւ այս դատավճիռները կանխատեսելի էին, պատժաչափերն էլ էական չեն, որովհետեւ ակնհայտ է՝ դատվում են հայրենիքին, Արցախին ծառայություններ մատուցած անմեղ մարդիկ, դատվում է ողջ հայ ժողովուրդը, սա դատավճիռ է ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ միայն չհայը կարող է հաշտ լինել դրա հետ, ընդունելի համարել։ Բայց այս ամենի մեջ այլ բան է սարսափեցնում։
Իբրեւ թե խաղաղություն կառուցող Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը ձեւացնում են, թե այս դատերը կապ չունեն խաղաղության գործընթացի հետ, սա խաղաղությունից անդին՝ բոլորովին այլ բան է։ Այն, որ հայատյաց Ալիեւը ձեւացնում է ու ամեն ինչ անում է, որ տարանջատի Հայաստանի հետ հարաբերությունները գերիների նկատմամբ դատավարությունից, միանգամայն հասկանալի է՝ իր շահերից է բխում։ Իսկ ինչո՞ւ է նման կերպ պահում իրեն, ոչ բարով՝ Հայաստանի ղեկավար կոչվածը։
Ինչո՞ւ է դատավճիռների արձակման նախորդ օրը գնում Աբու Դաբի՝ հրճվալից դեմքով կանգնում հայասպան Ալիեւի կողքին, բռնում նրա ձեռքը, ինչ որ մրցանակ ստանում, որը երկու «արյունակից եղբայր» համատեղ են ստանում։ Փաստորեն, այնքան մեծ արհամարհանք կա իր հանդեպ, որ Բաքվի դատարանը հենց հաջորդ օրը նման դատավճիռներ է արձակում՝ ստորացնելով ողջ հայ ազգին եւ նրա ղեկավար կոչվող անինքնասերին։
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս դատավճիռները համաձայնեցված են եղել իր հետ։ Կարո՞ղ ենք ասել, որ Ալիեւի ձեռքը բռնողը, շնորհակալություն հայտնողը (հայտնողները) այս դատավճիռների եւ մեր հայազգի գործիչների խոշտանգումներին հավասարապես մասնակից են ու ամեն կերպ աջակցում են նրան, որ հայերին դատի ու պահի Բաքվում։
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ սա արվում է նաեւ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վերարտադրվեն եւ նրան իշխանությունից հեռացնելու ռեալ շանսեր ունեցողների քանակը նվազ լինի այս փուլում երկրում, չէ՞ որ Բաքվում դատվող մեր հայրենակիցները կարող էին մասնակցել այս ընտրություններին, եղանակ փոխել երկրում, պայքար կազմակերպել․․․
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանի ղեկին նստած մարդիկ ոչ միայն այս՝ հայազգի գործիչներին բանտում պահելու, խոշտանգելու եւ ցմահ դատելու հարցում են համագործակցում մեր թշնամու հետ, այլ նաեւ շատ ուրիշ հարցերում․․․

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am