«Արևմտամետների» դաշտում «արշալույսները» խաղաղ չեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան, այսպես կոչված, արևմտամետների դաշտում, ինչպես երևում է, վերջնականապես պառակտում է սկսվել, կամ առնվազն գոնե առաջիկա ընտրությունների առումով բացակայում է միասնականությունը։ Հիշեցնենք, որ, այսպես կոչված, «Եվրաքվե» նախաձեռնությունից հետո, երբ արդեն քննարկումներ էին գնում, թե ինչպես պետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին իշխանությանը մերձ արևմտամետ ուժերը, դաշինքին մաս կազմող ուժերից մեկը՝ «Եվրոպական կուսակցությունը»՝ Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ, դուրս մնաց «Եվրաքվե» դաշինքից, թեև ի սկզբանե թե՛ այդ նախաձեռնության, թե՛ դրա անվանման հեղինակը հենց Խզմալյանն էր։

Այժմ էլ, ըստ տեղեկությունների, բավականին լուրջ տարաձայնություններ են առաջացել «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունների միջև։ Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, իսկ վարչապետի իրենց թեկնածուն Արամ Զ. Սարգսյանն է։ Նախօրեին էլ կուսակցությունը կրկին վարչության նիստ է գումարել, որոշել կուսակցության կարգախոսը՝ «Քեզ համար, Հայաստան, քեզ համար»։

Փաստացի, հաստատվեցին տեղեկությունները, որ «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցություններն առանձին-առանձին են մասնակցելու ընտրություններին։ Օրեր առաջ էլ «Հանուն հանրապետության» կուսակցությունից հայտնել են, որ ընտրություններին մասնակցելու են ընդլայնված ցուցակով, ներառելու են նաև հանրությանը հայտնի անկուսակցական գործիչների։ Փաստացի, այս կուսակցությունը ցանկանում է ներգրավել քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների՝ այդ կերպ փորձելով իր կողմը քաշել արևմտամետ զանգվածներին, օգտագործելով քաղհասարակության ներուժը, նաև աջակցություն ստանալ եվրոպական կառույցներից։

Հիշեցնենք՝ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո է հատկացնելու Հայաստանին՝ իբր, այսպես կոչված, «հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու համար», և արևմտամետների պառակտման հիմնական ու գլխավոր պատճառը, տարածվող տեղեկությունների համաձայն, հենց հատկացվելիք գումարների գոնե մի մասի նկատմամբ վերահսկողությունն է։ Նման պառակտումն, ի դեպ, խորհրդարանական ընտրություններում լուրջ հարված կարող է լինել արևմտամետներին, քանի որ այդպես որևէ «արևմտամետ կուսակցության», ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը:

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Կարող էի անմիջապես ավարտել պшտերազմն Իրանի հետ, բայց մենք դա անում ենք մի փոքր ավելի երկար ու քաղաքակիրթ ձևով. Թրամփ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան Մակրոնը պատրաստ է միջնորդել ԵՄ-Ռուսաստան բանակցություններում 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ճանապարհին մшհացել է ու վթարի ենթարկվել (video) Եվրոպական երկրները ներկայացված կլինեն Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններում․ Քուշներ Գազայում շարունակվում է «լուռ ցեղասպանությունը»․ միջազգային արձագանք չկա․ Արաղչի Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան Ի՞նչ են արժենում Փաշինյանի փորձարկումները (video) «Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում #ՈՒՂԻՂ․ Ալիևը Փաշինյանին ժամանակ չի տվել․․․ խայտառակություն կուլիսներում․ Տիգրան Չոբանյան (video) ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան Տնետուն են ընկել․ «Հրապարակ» Ստեփանավանցիները վրդովված են․ «Հրապարակ» Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» 11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը․ «Ժողովուրդ» Ռումինիան պատրաստ է վճարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am