Փաստերը այլ բան են ասում․․․ Փակված հակամարտությո՞ւն, թե՞ փակված դիվանագիտություն. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվեց «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։ Այն շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային համագործակցության և կայունության օրակարգը առաջ մղելու համար։

Հանդիսավոր արարողության ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցողը երկար տարիներ անհավատալի էր թվում։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում «խաղաղություն», «Հայաստան» և «Ադրբեջան» բառերը միասին հնչելը կամ անհնար էր, կամ ընկալվում էր որպես անիրական բան։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ մրցանակի համատեղ ընդունումը վկայում է այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակ է, քանի որ հակառակ դեպքում երկու կողմերի համար անիմաստ կլիներ միասին ներկայանալ և ընդունել նման բարձր միջազգային գնահատական։

Առաջին հայացքից ստեղծվում է գրեթե իդեալական պատկեր։ Այն ձևավորում է խաղաղության ավարտվածության տպավորություն և մեծ գայթակղություն է առաջացնում հավատալու, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունը մնացել է անցյալում։ Սակայն քաղաքական իրականությունը պահանջում է ոչ թե սիմվոլների, այլ փաստերի լեզվով խոսել։

Իսկ փաստերը այլ բան են ասում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, Բաքվի բանտերում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ։ Այս երեք հանգամանքներից յուրաքանչյուրը առանձին վերցրած արդեն իսկ բավարար է կասկածի տակ դնելու «հակամարտության փակման» մասին պնդումները, իսկ միասին վերցրած՝ լիովին բացառում է նման եզրահանգումը։

Այս պայմաններում խաղաղության մասին հայտարարությունները ձեռք են բերում սիմվոլիկ բնույթ։ Ձևավորվում է խաղաղության պատրանք, որը քաղաքական հաղորդագրություն է՝ ուղղված հիմնականում Հայաստանի ներքին լսարանին։ Հատկապես նախընտրական փուլում նման նարատիվը կարող է ծառայել ապագայի վերաբերյալ արհեստական վստահության ձևավորմանը։

Միջազգային հարաբերություններում վաղաժամ և չհիմնավորված հայտարարությունները ունեն երկարաժամկետ հետևանքներ։ Երբ պետության ղեկավարը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, նա փաստացի նվազեցնում է հետագա միջազգային միջնորդության, ճնշման և աջակցության հնարավորությունները։ Եթե հակամարտությունն արդեն «փակված» է հայտարարվում, ապա ի՞նչ հիմքով պետք է միջազգային հանրությունը արձագանքի ապագա ճգնաժամերին կամ նոր պահանջներին։ Միջազգային հանրությունը (հատկապես ԱՄՆ-ը, որը միջնորդել է) կարող է հղում անել հենց Փաշինյանի խոսքերին և ասել՝ «հարցը լուծված է, շնորհակալություն խաղաղության համար»:

Ահա այստեղ է առաջանում հիմնական հարցը․ արդյո՞ք խոսքը հակամարտության փակման մասին է, թե իրականում փակվում է Հայաստանի դիվանագիտական մանևրի դաշտը։ Ընտրություններից հետո, երբ Ադրբեջանը կարող է առաջ քաշել նոր պահանջներ կամ ուժեղացնել ճնշումը, Հայաստանը կարող է հայտնվել առավել խոցելի վիճակում։ Միջազգային գործընկերները շատ հեշտ կարող են հղում անել հենց Երևանի պաշտոնական հայտարարություններին՝ պնդելով, որ հարցը լուծված է, իսկ կողմերը՝ հաշտված։

Այսպիսով, խաղաղության մասին վաղաժամ հռչակումը ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, այլ կարող է վերածվել քաղաքական ինքնասահմանափակման։ Խաղաղությունը չի կարող հաստատվել մրցանակով կամ հանդիսավոր ելույթով։ Այն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմքում ունի իրավական փաստաթուղթ, տարածքային հստակություն և հումանիտար լուծում։ Մինչ այդ «հակամարտության փակված էջի» մասին խոսքը մնում է վտանգավոր քաղաքական ինքնախաբեություն՝ հնարավոր ծանր հետևանքներով»։

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am