Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին հսկող կարգադրիչները վերջապես թույլ են տվել, որ մասնակցի այս կիրակի մատուցված պատարագին:

Հիշեցնենք, որ սրբազանը դեռ կալանքի տակ է, սակայն մի քանի շաբաթ է՝ գտնվում է «Իզմիրլյան» կենտրոնում՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Նա մի վիրահատություն արդեն տարել է, երկրորդին է պատրաստվում:

Անցած շաբաթ այդ նույն մարդիկ, սակայն, թույլ չէին տվել, որ հիվանդանոցում պատարագ մատուցվի, եւ սրբազանը հաղորդություն ստանա, ինչից նա շատ էր զայրացել։ Այս կիրակի պատարագը մատուցել է կենտրոնի հոգեւոր տեսուչ Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Ներկա են եղել բուժանձնակազմից մի քանի հոգի, հարեւան հիվանդասենյակներից որոշ բուժառուներ, Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը հորեղբոր խնամակալն է ԲԿ-ում, ինչպես նաեւ՝ սրբազանին այցի գնացած պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատարագը մատուցվել է հիվանդանոցի միջանցքում, որին իր պալատից հետեւել է նաեւ սրբազանը, վերջում նաեւ հաղորդություն է ստացել։

Մեզ պատմեցին, որ այս անգամ էլ կարգադրիչները փորձել են արգելել սրբազանին՝ պատարագի մասնակցել, հատկապես լսելով, որ պատարագի արարողակարգի մաս է կազմում հաղորդություն ստանալը։ Երբ նրանց մանրամասն բացատրել են, որ հաղորդում ստանալը «հաղորդակցվելը» չէ, ինչին նրանք դեմ են եղել, այլ անթթխմոր հացով պատրաստված նշխարը (գինու մեջ թաթախված եւ վրան համապատասխան աղոթք կարդալուց հետո) ճաշակելը հավատացյալների կողմից, մի կերպ համաձայնել են։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել Թույլ մի տվեք ԱՄՆ-ին օգտագործել ձեր տարածքը, և Իրանը չի հարվածի ձեզ․ իրանագետ Արամ Հարությունը մեղավոր է ճանաչվել Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը «Սասու՛ն, փողը լցրել ես ստամոքսդ, դու գիտե՞ս՝ ով ես»․ Արա Վարդանյան (video) Իսրայելի կողմից Լիբանանում իրականացված հերթական ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 16 մարդ «Չի զգացվում, որ ուրախ եք, մեր էշ խելքն ասա»․ Փաշինյանի բորբոքված կռիվը՝ քաղաքացու հետ (video) Նիկոլը ձեզ շատ բան է համոզելու, բայց լսեք ամենավտանգավորի մասին․ Լևոն Քոչարյան (video) «Այ շան տղե՛րք, ո՞նց եք պատրաստվում Արշակ Սրբազանից ներողություն խնդրել»․ Աշոտ Անդրեասյան (video) Միայն Քոչարյանը կարող է դա անել. դե բախտներդ փորձեք․ Արա Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ Արա՛, դուք ի՞նչ եք անելու, որ հանկարծ Թուրքիան խփի 102-րդ ռազմաբազային․ Աշոտ Անդրեասյան (video) Հայերի Ադրբեջան վերադարձի հարցը պիտի դնենք դրանց դիմաց․Արցախը խառնելը անգրագիտություն է․ Քոչարյան (video) Նիկո՛լ, Իրանը չի ներելու քեզ այս ցինիկությունը․ սպասե՛ք․ Արա Վարդանյան (video) #ՈՒՂԻՂ․ Խայտառակություն Աշտարակում՝ Փաշինյանի մասնակցությամբ․․․ Արա Վարդանյան (video) Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ» Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am