Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են։ «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ տվյալ գործարքի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։

Հանրային բարձր հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների հիման վրա մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ խնդրելով պարզաբանել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

Խոսքը վերաբերում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասի 7/19 հասցեում գտնվող առանձնատանը, որի շուրջ, մեր տեղեկություններով, իրականացվել կամ իրականացվում էին օպերատիվ կամ ուսումնասիրական բնույթի գործողություններ։

Հաշվի առնելով Հայկ Կոնջորյանի՝ որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կարգավիճակը, ինչպես նաև գործարքի շուրջ առկա փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունները՝ հարցման մեջ մասնավորապես հետաքրքրվել էինք՝
արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեում առկա են որևէ նյութեր կամ վարույթներ տվյալ անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ,
ինչ շրջանակում են իրականացվել կամ իրականացվում հնարավոր գործողությունները,
ստուգվե՞լ են արդյոք գործարքի հնարավոր կապերը փոխկապակցված անձանց կամ ընկերությունների հետ, ինչպես նաև շահերի բախման հանգամանքները։

Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել է․
«ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի առնչությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչությունում իրականացվում են ստուգողական գործողություններ»։

Այսպիսով, հակակոռուպցիոն մարմինը հաստատում է, որ Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի վերաբերյալ ներկայումս իրականացվում են ստուգումներ։

Միևնույն ժամանակ, կոմիտեն չի մանրամասնել ստուգողական գործողությունների բովանդակությունը, դրանց շրջանակը կամ հնարավոր արդյունքները, ինչը պայմանավորված կարող է լինել օպերատիվ-հետախուզական գործունեության գաղտնիության պահանջներով»։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am