Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում

Նշենք, որ անցած շաբաթվա կեսերին ոսկու գինը մեկ ունցիայի համար, հասել էր մինչև 5600 դոլարի: Արծաթի գինը՝ 121 դոլարի:

Եվ ահա, հունվարի 30-ին այս երկու թանկարժեք մետաղների գները կտրուկ նվազեցին:

Այսօր ոսկու գինը տատանվում է 4500 դոլարի սահմաններում, իսկ արծաթինը՝ 72 դոլարի մոտակայքում:

Փորձագետների կարծիքով, այս մետաղների գնի անկումը պայմանավորվեց ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հայտարարությամբ՝ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հետագա ճակատագրի վերաբերյալ:

Բանն այն է, որ նախկինում Թրամփը հայտարարում էր, որ այդ կառույցի կարգավիճակը իրեն արդեն սպառել է:

Իսկ այդ կառույցի ներկայիս նախագահը չի համաձայնվում կտրուկ իջեցնել տոկոսադրույքը, որի արդյունքում ամերիկյան ապրանքները միջազգային շուկաներում, պարտվում են մրցակիցներին:

Ավելին, ԴՊՀ-ի ներկայիս ղեկավար Ջերոմ Փաուելի դեմ նույնիսկ քրեական վարույթ էր սկսվել:

Հենց այդ ֆոնին, ոսկու գինը միջազգային շուկաներում սկսեց կտրուկ բարձրանալ:

Ավելին, այս տարվա հունվարին այն բարձրացավ մոտ 20 տոկոսի չափ:

Իսկ վերջին օրերին դոլարի ճակատագիրը սկսեց հիշեցնել նախկինում փլուզված խորհրդային ռուբլու ճակատագիրը, երբ այն անկում էր ապրում, ոչ թե օրերի, այլ ժամերի ընթացքում:

Հենց այդ պարագայում Թրամփի շրջապատում սկսեցին խոսել այն մասին, որ այս խուճապային տրամադրությունները պիտի կանխել:

Նույնիսկ Թրամփը ստիպված էր հայտարարել, որ դոլարին չի սպառնա կործանում:

Եվ ահա, որպեսզի դոլարի սրընթաց անկումը կանգնեցվեր, հունվարի 30-ին Թրամփը հայտարարեց, որ մայիսին ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Դաշնային պահուստային համակարգի նախկին անդամ Քևին Ուորշը:

Այս անձնավորությունը հայտնի է այն պատկերևացումներով, որ երկրի ամենավտանգավոր գործոնը արժեզրկումն է:

Սյսինքն, մի մարդ, ով չի ցանկանա իջեցնել ԴՊՀ-ի տոկոսադրույքը, որպեսզի կանխվի արժեզրկումը:

Սակայն դա հակասում է Թրամփի գաղափարներին՝ իջեցնել այդ տոկոսադրույքը և ամեն ինչ անել, որ այն ձգտի զրոյի:

Փորձագետների կարծիքով, Թրամփը ստիպված եղավ հայտարարել ԴՊՀ-ի այս ղեկավարի անունը, որպեսզի հնարավոր լիներ կանխել խուճապը շուկաներում:

Ավելին, նա ստիպված էր դրա մասին հայտարարել հունվարին, երբ այդ նշանակումը պիտի լիներ մայիսին:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան. հնարավոր չի լինի մի կողմից փորձել կանխել գնաճը, իսկ մյուս կողմից՝ աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը:

Եթե պահպահնվեն խաղի նախկին կանոնները, ապա Թրամփն աստիճանաբար կնմանվի Բայդենին, իսկ ամերիկյան տնտեսությունը կշարունակվի գլորվել դեպի անդունդը:

Մյուս կողմից, կտրուկ քայլերը ցույց են տալիս, որ կարող է առաջանալ խուճապ, որի արդյունքում դոլարը կարող է փլվել:

Ո՞րն է այն փոխզիջումային տարբերակը, որը հնարավոր կդարձնի աշխուժացնել ամերիկյան տնտեսությունը և, միաժամանակ, պահպանել դոլարի դիրքերը, այա սա՛ է մտահոգում Թրամփին:

Պարզ է մեկ բան. այն, որ դոլարի հանդեպ նախկին վստահությունն արդեն չկա:

Դա է վկայում նաև դոլարից փախուստը:

Օրինակ, դոլարի փոխարժեքը եվրոյի հանդեպ քիչ փոխվեց. այն այսօր տատանվում է 1.85-ի սահմաններում:

Ճիշտ է, Թրամփի այս որոշման արդյունքում դոլարը շրջեց իր անկումը համաշխարհային շուկայում. DXY ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը վեց համաշխարհային արժույթների զամբյուղի նկատմամբ (եվրո, իեն, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն և շվեյցարական ֆրանկ), 95.7-ից բարձրացավ մինչև 96.4 միավոր։

Սակայն, ըստ փորձագետների, հիմնական պատճառները, որոնք նպաստում են դոլարի դերի թուլացմանը չեն վերացել:

Այդ տեսանկյունից, ոսկու գնի անկումը կարող է մեծ չլինել, իսկ մայիսից երբ ամերիկյան Դաշնային պահուստային համակարգը ունենա նոր ղեկավար, պարզ կդառնա թե ոսկու գինը ինչ ուղիով կզարգանա:

Եթե ԴՊՀ-ի տոկոսադրույքը իջեցվի, ապա ոսկու գինը կրկին կբարձրանա, իսկ եթե ոչ, ապա այն կարող է կայունանալ, մոտավորապես 4000-5000 տիրույթում:

Այսօր այդ տոկոսադրույքը տատանվում է 3.5-3.75 տիրույթում:

Անցած տարվա աշնանը, այն իջեցվեց մոտ 0.50 կետով, որի արդյունքում ոսկու գինը բարձրացավ 3.500 դոլարից մինչև 4.500 դոլարի չափ:

Ի՞նչ կլինի մայիսին, իսկ իրականում՝ ի՛նչ որոշում կկայացնի Թրամփի վարչակազմը, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին Թրամփի ուշագրավ հայտարարությունը Ցամաքային հարձակման թեման փակ է. մարտի 21-22-ի կողմերին սպասեք. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր էդ «մահվան ավտոբուսով», դուք էս ի՞նչ եք անում մեր ժողովրդի հետ․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) Արամ Սարգսյա՛ն, քեզ խնայում էի, բայց հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ Ռուբեն Հակոբյան (video) Գագիկ Ծառուկյանը ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններից տեղյակ չի եղել, չի մասնակցել (video) «Անշնորհքնե՛ր, ինչ ուտում եք կերեք, բայց ձեր անճոռնի սնման գործընթացը մի հանրայնացրեք». Աղաջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am