Սիրանուշ Սահակյան․ գերիների վերադարձի հարցում գործընթացը դինամիկ է, իսկ քաղաքացիական անձանց վերադարձը ևս մեկ ապացույց է բռնի տեղահանության

Ադրբեջանում ապօրինի պահվող մյուս հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ այս պահին հստակ տեղեկատվություն չկա։ «Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ թեև առաջընթացի մասին կոնկրետ բան չի կարող ասել, սակայն չի բացառում դրա հնարավորությունը։

«Գործընթաց կա, բանակցություն ու երկխոսություն կա, ներգրավված են այլ պետություններ։ Սա շատ փոփոխական, դինամիկ պրոցես է»,– նշեց Սահակյանը՝ ընդգծելով, որ նախկինում տեղի ունեցած որոշ զարգացումներ ևս անակնկալ են եղել։

Իրավապաշտպանի խոսքով՝ 10 քաղաքացիական անձանց Հայաստան վերադարձը, թեև առաջին հայացքից կարող էր դիտարկվել որպես դրական քայլ, իրականում իրավաքաղաքական առումով բացասական զարգացում էր։ Նա հիշեցրեց, որ մինչ այդ ադրբեջանական կողմը պնդում էր, թե բոլոր այն անձինք, ովքեր «իրենց ցանկությամբ» մնացել են, կարող են ազատ ապրել, ապահովված են պատշաճ բնակությամբ, չեն ենթարկվում ճնշումների և գոհ են իրենց վիճակից։

«Այդ մարդկանց վերադարձով այդ թեզը ամբողջությամբ հերքվեց։ Մենք այժմ կարող ենք արձանագրել, որ էթնիկ զտման գործոնը հիմնավորվեց ևս մեկ նոր ապացույցով»,– ասաց Սահակյանը։

Նրա գնահատմամբ՝ տարբեր պատճառներով որոշ անձինք սկզբում ցանկություն էին հայտնել մնալու, սակայն հետագայում առաջացել են բնակության անհնարինության կամ անհամատեղելիության խնդիրներ, ինչի հետևանքով նրանք նախընտրել են հեռանալ։ Սա, ըստ իրավապաշտպանի, վկայում է, որ նրանք չեն կարողացել անվտանգ և ապահով ապրել, իսկ տեղահանության որոշումը կայացվել է ոչ թե կամավոր, այլ հարկադրանքով։

«Սա նշանակում է, որ մենք գործ ունենք հենց բռնի տեղահանության հետ։ Հնարավոր է՝ որոշումը կայացվել է ավելի ուշ, սակայն դա չի փոխում դրա հարկադրական բնույթը»,– ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Անդրադառնալով Բաքվում պահվող անձանց տեսակցության հարցում միջնորդ երրորդ երկրի ներգրավմանը՝ իրավապաշտպանը նշեց, որ տվյալ դեպքում խոսքը Շվեյցարիայի մասին է, սակայն ՀՀ ԱԳՆ-ն մինչ այս պահը որոշում չունի՝ դիմել այդ երկրին, թե ոչ։ Նա հիշեցրեց, որ անցյալ տարվա աշնանը Բաքվում փակվել է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի գրասենյակը, ինչը էականորեն բարդացրել է գերիների հետ կապի և տեսակցության հնարավորությունները։

Սիրանուշ Սահակյանը նաև հիշեցրեց, որ ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելուց հետո էլ միջազգային կոնվենցիաներով նախատեսված են հյուպատոսական և դելեգացման մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է միջնորդավորված ձևաչափով ապահովել Բաքվում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և նրանց հետ տեսակցությունները։

Իրավապաշտպանի խոսքով՝ ԿԽՄԿ-ի աշխատակիցները հայ ռազմագերիներին այցելել են դեկտեմբերի 24-ին և 25-ին։ Այդ այցը կազմակերպվել է բանակցությունների արդյունքում՝ Ժնևում գտնվող ԿԽՄԿ գրասենյակի միջոցով, և եղել է մեկանգամյա՝ նախատոնական հատուկ առիթի շրջանակում։ Այլ պարբերական այցելությունների վերաբերյալ որևէ տեղեկատվություն այս պահին չկա։

Սահակյանը նշեց, որ այցի մեկանգամյա լինելու և դրա անկանխատեսելիության պատճառով նախապես չեն տեղեկացվել հարազատները, և այդ պատճառով ծանրոցներ ու նամակներ չեն փոխանցվել։ Այցի հիմնական նպատակն եղել է տեսակցությունն ու ԿԽՄԿ-ի կողմից որոշ անհրաժեշտ փոխանցումների իրականացումը։

«Մեկանգամյա այցելությունների դեպքում կարգավորվում են առավել նեղ խնդիրներ»,– հավելեց նա։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշմանը՝ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ նախարարությունից իրեն հերթական անգամ հայտնել են՝ Շվեյցարիային դիմելու հարցը գտնվում է քննարկման փուլում։ Նրա խոսքով՝ կարելի է եզրակացնել, որ քննարկումների արդյունքում դեռևս չի հասունացել որոշում՝ Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հայ ռազմագերիներին նոր այցելություններ կազմակերպելու խնդրանքով դիմելու վերաբերյալ։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am