Դու հո ռոբո՞տ չես, ա՜յ անհող․․․

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և բոլորը՝ մի մարդու նման հայհոյում, անիծում են նրան։ Նա ասելով, բնական է, հասկանում եք, որ խոսքը ընդհանրացված իշխանության մասին է։ Կարդացի գրառումը և հասկացա, թե ինչն է խոցել մարդկանց։ Ահա այն․  «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։ Անմիջական միտք է առաջանում՝ դու հո ռոբոտ չես, ա՜յ անհող․- այդպես էլ  արձագանքում են  նրա գրառմանը։ 

Արցախը չմարսված թեմա է, մարդկանց կոկորդին կանգնած, չնայած իշխանավորներդ վաղուց այդ թեման կուլ եք տվել, ո՜նց եք խոսում այդ գերզգայուն թեմայի մասին։ Նույնիսկ Արցախ անու՞նը չեք հիշատակում․․․ 

Արցախը հայաթափվել, մարդիկ մազապուրծ՝ առանց մի շորի,  փախել են իրենց հողից, տնից,  պաշտոնական սառը վիճակագրությու՞ն եք ներկայացնում․․․Աչքալուսա՞նք եք տալիս, որ Արցախում հայ չի մնացել։ Ամեն միտք այս գրառման մեջ կարծես սառած, ռոբոտային վիճակագրություն է՝ չմիջամտելով մարդկանց ցավին։ Ու դա մարդկանց մոտ առաջացնում է «Մի հայ թողնել, և այն էլ՝ թանգարանում» պատմական խոստումը, բայց նույնիսկ թանգարանի հայն էլ հիմա չկա իր բնօրրանում։ Այս պայմաններում թվեր ներկայացնելը որպես ֆակտ՝ հեգնանք, անտարբերություն, ցավի վրա խնդալու խոցող ընկալում ունի։

Հասարակությունը սպասում էր կարեկցանք, աջակցություն, ցավի ճանաչում, ոչ թե «ռոբոտային» ձևակերպումներ։ Իշխանությունը պիտի ընդունի դառը  իրականությունը, զգա կորուստը և ցույց տա, որ պետությունը հոգում է մարդկանց մասին, ոչ թե թվերը հաշվում։ Հուզումը, ցավը, կորուստը պետք է երևան խոսքում՝ չափի սահմաններում, որպեսզի դա չվերածվի վիրավորանքի կամ ազգային անտարբերության նշանի։

Իշխանությունը պիտի զգա, ճանաչի մարդկանց ցավը, ոչ միայն արձանագրի այն։ Կանգնած եք դատարկված հայրենիքի ֆոնին՝ խոսելու փոխարեն թվերով։ Դուք  մարդկանց ավելի շատ  խոցում, վիրավորում եք։ Դատարկված հայրենիքի ֆոնին ձեր տոնն ու լեզուն դա չպիտի լիներ։ Սա ցավոտ թեմա է, ոչ թե անձնական, այլ ազգային ցավ, կորուստ, որը չեք զգում։ Դուք հոգ տանող, ցավ վերցնող չեք՝ ցավ տվո՜ղ եք․․․


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 693 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու Իրանի զսպվածությունը առիթ է դարձել կարծելու, թե միայն սպառնում է, բայց հողի վրա չի գործում Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է 2 ժամ է՝ փրկարարներն ու Սևանի ջրասուզակը «Ծովինար» ջրամբարում փնտրում են կնոջ մարմին Թրամփի ուշագրավ հայտարարությունը Ցամաքային հարձակման թեման փակ է. մարտի 21-22-ի կողմերին սպասեք. Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am