Ուղիղ սպառնալիք՝ Հայաստանի ազգային անվտանգության համար

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար», եթե իրականացվի, ուղիղ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար։ Էներգետիկան ռազմավարական ոլորտ է, և դրա նկատմամբ վերահսկողությունը պետության ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից է։

ՔՊ-ական կողմը փորձում է ներկայացնել սա որպես տնտեսական շահ՝ խոսելով ավելի էժան էներգիայի, տարածաշրջանային համագործակցության և տեխնիկական արդյունավետության մասին։ Սակայն նման համագործակցությունը կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ կողմերը վստահելի, հավասար և քաղաքականորեն կանխատեսելի գործընկերներ են։

Բայց հարցն այն է՝ ո՞վ է որոշել, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանը չպետք է դա որոշի։ Նիկոլ Փաշինյանը վաղուց Հայաստանը չի ներկայացնում։ 

Եթե Հայաստանը ներկայացնող ղեկավար ունենայինք, նա կտեսներ էներգետիկ կախվածության վտանգը, անվտանգության ռիսկերը և ռազմավարական լծակների կորստի սպառնալիքը։ Նա կհասկանար, որ էներգետիկան կարող է վերածվել քաղաքական շանտաժի գործիքի, ինչպես դա արդեն կիրառվել է Արցախում։ 
Ճգնաժամային պահին Ադրբեջանը կարող է շատ պարզ ասել․

«Եթե չհամաձայնեք մեր քաղաքական պայմաններին, էներգիան կսահմանափակենք»։ Այսինքն՝ հոսանքը կարող է դառնալ բանակցային ճնշման միջոց։

Իսկ երբ Հայաստանը ներկայանում է պարտված, մշտապես զիջող և թույլ դիրքերից, նման կախվածությունը նշանակում է մեկ բան՝ ազգային ինքնուրույնության հերթական կորուստ և պետական ինքնիշխանության էլ ավելի թուլացում։ 
Սա տնտեսական նախագիծ չէ։ Սա անվտանգության հարց է։ Եվ նման հարցերում պետությունները չեն խաղում իրենց ապագայի հետ։ Խնդիրը երկրի ռուբիլնիկը չէ, դա խնդրի հետևանք է։  Խնդիրը այն է, որ Հայաստանը ներկայացնողը  վաղուց իր ուղեղի ռուբիլնիկն է անջատել։ Ամենամեծ վտանգը ոչ թե էներգետիկ համակարգերի միացումն է, այլ իշխանության մտածողության լիակատար անջատումը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 715 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am