Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը. Տեր Հեթում

Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը՝ պայմանավորված ժամանակի իրողություններով, այս մասին հայտարարել է Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

«Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Ավստրիայում եպիսկպոսաց ժողով հրավիրելու օրինականությունը քննարկող եւ շահարկող մեկնաբանություն անողներին առաջարկում եմ վերհիշել կամ ծանոթանալ ստորև ներկայացվող փաստագրությանը։

Պատմական իրողություն առաջին․ Էջմիածինը երբեք եպիսկոպոսաց ժողով գումարելու մենաշնորհ չի ունեցել

Հայ Եկեղեցու առաջին համահայկական եկեղեցական ժողովը գումարվել է ոչ թե Էջմիածնում, այլ՝ Աշտիշատում (354 թ․)՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Այդ ժողովում են սահմանվել Հայ Եկեղեցու սոցիալական և կարգապահական կարևորագույն սկզբունքները։

444 թ․ Շահապիվանի ժողովը, 506 թ․ Դվինի առաջին ժողովը, 554 թ․ Դվինի երկրորդ ժողովը, 609/610 թթ․ Դվինի երրորդ ժողովը՝ բոլորը գումարվել են քաղաքական և վարչական կենտրոններում, ոչ թե Էջմիածնում։ Եվ դա ոչ թե պատահականություն էր, այլ՝ ժամանակի տրամաբանություն։

Եթե ընդունենք այն թեզը, որ ժողովը պետք է գումարվի միայն Մայր Աթոռում, ապա ստիպված կլինենք կասկածի տակ դնել հենց այն ժողովները, որոնցով ձևավորվել է Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը։

Պատմական իրողություն երկրորդ․ ժողովների աշխարհագրությունը միշտ պայմանավորված է եղել իրավիճակով

633 թ․ Կարինի ժողովը, 726 թ․ Մանազկերտի ժողովը, 768 թ․ Պարտավի ժողովը, 862 թ․ Շիրակավանի ժողովը գումարվել են տվյալ ժամանակի քաղաքական և անվտանգային պայմաններից ելնելով։

1179 թ․ Հռոմկլայի ժողովը, որը համարվում է միջնադարյան Հայ Եկեղեցու ամենակարևոր ժողովներից մեկը, տեղի է ունեցել Կիլիկիայում, ոչ միայն Էջմիածնից դուրս, այլև Հայաստանի աշխարհագրական սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ մեկը երբեք չի վիճարկել դրա կանոնական ուժը։

Պատմական իրողություն երրորդ․ նորագույն շրջանի հստակ նախադեպեր

1956 թ․ մարտի 5-8-ը Եպիսկոպոսաց ժողովը գումարվել է Կահիրեում՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով։ Ժողովի արձանագրությունները պահպանված են և պաշտոնական են։ Ժողովը գումարվել է Սփյուռքում՝ պայմանավորված Խորհրդային Հայաստանի պայմաններով և եկեղեցու գործունեության սահմանափակումներով։

2016 թ․ Եպիսկոպոսաց ժողովներ են գումարվել Ստեփանակերտում և Նյու Յորքում։ Երկու դեպքում էլ գործ ունենք նույն տրամաբանության հետ՝ անվտանգություն, ազատ քննարկում, համահայկական ընդգրկում։

Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, ոչ թե շենք․ Սանկտ Փյոլթընի ժողովը՝ պատմական օրինաչափության մեջ

2026 թ․ փետրվարի 16–19-ը Սանկտ Փյոլթընում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը տեղավորվում է հենց այս պատմական շղթայի մեջ։ Հայաստանում վերջին շրջանում արձանագրված եկեղեցականների նկատմամբ ճնշումները, կալանավորումները և ազատ եկեղեցական կյանքի սահմանափակման վտանգները պաշտոնապես արձանագրված փաստեր են դեռևս 2025 թ․ դեկտեմբերից։

Այս պայմաններում ժողովի անցկացումը այլ միջավայրում չի խախտում եկեղեցական կարգը, այլ ապահովում է դրա բովանդակային լիարժեքությունը։

Եպիսկոպոսաց ժողովների գումարումը Սուրբ Էջմիածնից դուրս եղել է, կա և կմնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինաչափ գործելակերպերից մեկը՝ պայմանավորված ժամանակի իրողություններով»,- նշել է Տեր Հեթումը։

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am