Բա ի՞նչ եղավ ձեր խոստացած 350.000 աշխատատեղը. անգամ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումն է բարձրացել. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է.

«Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժումը հրապարակել էր իր ծրագրային դրույթները։ Մասնավորապես, նախատեսված է 300.000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Դրա հաջորդ օրը, հունվարի 21-ին, ԱԺ-ում ՔՊ-ականները հայտարարեցին՝ պահ, պահ 300.000, մենք (այսինիքն՝ ՔՊ-ականները) 350.000 ենք ստեղծել։

Դրանից հետո հունվարի 21-ի ուշ երեկոյան, ենթադրվում է, որ կտրուկ բարձրացել է ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը (Վիճակագրական կոմիտեի նախագահ, նախագահ Ստեփան Մնացականյանի,-168.am)։ Նույնիսկ նա, ով համարվում է ՀՀ սուտասանների չեմպիոնը, զայրացել է. ի՞նչքան կարելի է նման ստեր ասել։

Եվ իրոք, ստի ոտքերը կարճ են։

Եվ, այսպես, 2017թ. ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը եղել է 1011.7 հազ մարդ։ 2024-ին այդ թիվը կազմել է 1176.1 հազ. մարդ։ Այն է, 7 տարում զբաղվածների (այսինքն՝ աշխատողների) թիվն ավելացել է…164.4 հազ. -ով։ 350.000 թիվ պարզապես չկա։

Հիմա, ի՞նչու 2024 թվական։ Միգուցե 2025-ին զբաղվածների թիվը կտրուկ ավելացե՞լ է։ Բանն այն է, որ այս պահին ունենք 2025թ. զբաղվածների թիվը 3-րդ եռամսյակի դրությամբ։ Տարեկան թվերը դեռ չկան։ Համենայն դեպս, չարախոսներից խուսափելու համար նշենք, որ 2025թ. 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 1159.4 հազ. մարդ, 2-րդ եռամսյակում՝ 1190.7 հազ մարդ և երրորդում՝ 1210 հազ մարդ (2024-ին, համապատասխանաբար, եղել է՝ 1116.4, 1190.9 ու 1211.4 հազար մարդ)։

Ասել կուզի, 2025-ի զբաղվածների թիվը 2024-ի 1176.1 հազար մարդ թվից շատ չի տարբերվելու։ Ավելի հետաքրքիր է գործազուրկների թիվը։ 2017-ին այն եղել է 219 հազ մարդ։ 2024-ին 181.2 հազ մարդ, իսկ 2025-ի հոկտեմբերին՝ 161.3 հազ. մարդ։ Այսինքն, գործազուրկների թիվը 8 տարում (ավելի ճիշտ՝ 7 տարի 9 ամսում) պակասել է… 57.7 հազար մարդով։ Բա ի՞նչ եղավ ձեր 350.000 աշխատատեղը»։

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am