«Հրապարակ». Հեղուկ գազի դեֆիցիտը կլրացվի «խաղաղության օգուտներով»

«Հրապարակ». Հեղուկ գազով մեքենա վարելն ավելի ձեռնտու էր, քան բենզինով` մինչեւ այն պահը, երբ այդ ապրանքատեսակի գինը Հայաստանով մեկ կտրուկ բարձրացավ, 250-270 դրամից հասնելով 320 դրամի: 1 լիտր բենզինը միջինում արժե 450 դրամ, եւ սա նշանակում է, որ շուտով Հայաստանում կրկին կսկսեն բենզինով մեքենա վարել: 

Նոր ռեկորդային գինը՝ 320 դրամ լիտրի համար, արդեն քանի օր է՝ չի իջնում: Բազմաթիվ բենզալցակայաններում հեղուկ գազ չկա: 


Որպես պատճառ՝ կառավարության վերջին նիստում նշվեց Լարսի անցակետի փակ լինելը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Ամեն տարի Լարսում երբ որ ճանապարհային խնդիր է լինում, հեղուկ գազը թանկանում է, լուրջ պրոբլեմ գոյություն չունի, ու դեֆիցիտ գոյություն չունի»: Իսկ վարչապետը, որին այնքան էլ դուր չեկավ «պրոբլեմ չկա» ձեւակերպումը, հակառակը՝ պնդեց, որ կա պրոբլեմ, եւ որ «էս տարի դեկտեմբերին էդ հարցը էլ չի լինի»: 

Լուծումը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանից հեղուկ գազ բերելն է: Այս ուղղությամբ ներկայում աշխատում է էկոնոմիկայի նախարարությունը՝ արդարացնելով այն կանխատեսումները, թե հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծելով, փորձում են խորացնել Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները եւ հեղուկ գազը ոչ թե անմիջապես Ռուսաստանից, այլ Ադրբեջանով բերել: 

Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ հենց ադրբեջանական էժան բենզինը ներմուծեցինք, Ռուսաստանից բերվող հեղուկ գազը թանկացավ, ի՞նչ կապ կա այս երկուսի միջեւ: Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանում են. «Գները փոխկապակցված չեն, այլ առկա է խնդիր, որը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ որ մենք հեղուկ գազ ներմուծում ենք Իրանից ու Ռուսաստանից: Բայց Իրանում, հայտնի հանգամանքներով պայմանավորված, առաջացել են ներմուծման հետ կապված պրոբլեմներ, իսկ Ռուսաստանի հետ խնդիրը հիմնականում Վերին Լարսի հետ է կապված: Խնդիրները հիմնականում հնարավոր կլինի լուծել, երբ արդեն կկարողանանք Ադրբեջանի տարածքով ռուսական հեղուկ գազը երկաթուղու միջոցով ներմուծել Հայաստան»: Ո՞ր մարմինն է վերահսկում հեղուկ գազի գինը: Նախարարությունից պատասխանում են. «Հեղուկ գազի գնի հետ կապված՝ նախարարությունը վերահսկողություն չի իրականացնում»: Խորհուրդ են տալիս դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այնտեղից էլ, ինչպես միշտ, պատասխանում են, որ մեզ սխալ են ուղղորդել. «Եթե տվյալ շուկայում չկա գերիշխող դիրք ունեցող ընկերություն, գինը չենք կարող նայել»: Հասկանալի չէ, թե այս դեպքում ինչու է ՄՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանը առհասարակ խոսում խնդրի մասին կառավարության նիստի ժամանակ՝ ասելով, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: 

Տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասում է, որ գերիշխող դիրք ունեցողներ, անկասկած, կան, պարզապես իշխանությունը չի ուզում ուսումնասիրել այդ հարցը: «Կան այդտեղ գերիշխող դիրք ունեցողներ, ուղղակի իրենք չեն ուզում տեսնել, որ գործիք չկիրառեն նրանց նկատմամբ: Ես չգիտեմ՝ ովքեր են, բայց ակնհայտ է, որ եթե մի բան 100 կամ 150 դրամով է վաճառվում, ու մեկ էլ միասին կարողանում են պայմանավորվել ու գինը կրկնապատկել, սա նշանակում է, որ այդ ոլորտում ունենք գերիշխող դիրք: Հակառակ դեպքում, մրցակցային իրավիճակում սա չէր կարող տեղի ունենալ»: Ըստ Թադեւոս Ավետիսյանի, գազը թանկացել է պետական վատ կառավարման հետեւանքով, եւ ամենամեծ սխալը հենց գերիշխող դիրք ունեցողներին չանհանգստացնելն է: Ըստ նրա, պետական մարմինները պետք է օբյեկտիվ նայեն, թե թանկացման մեջ որ մասն է, որ մրցակցային դիրքը խախտելու եւ գերշահույթ ստանալու հետեւանք է եւ որը՝ օբյեկտիվ պատճառների: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ Ադրբեջանով գազը պետք է բերել, բայց դա հեշտ չէ, եւ այդ գործընթացը կարգավորելու համար բավականին ժամանակ է պետք: «Այդ փոխադրումը կազմակերպելու համար բավականին թույլտվություններ է պետք ստանալ ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Վրաստանում, որ վառելիքի տարաները կարողանան այդ երկրների տարածքով՝ գնացքներով անցնել: Սա աշխատատար եւ ժամանակատար պրոցես է»,- ասում է նա: Այսինքն, մեկ-երկու ներմուծումներ պետականորեն կազմակերպելով, հեղուկ գազի գինը չի՞ կարգավորվի: «Մենք հիմնական խնդիրն ունենում ենք ձմռան ամիսներին, եթե ձմռան ամիսներին մեկ-երկու անգամ բերեն, այդ տատանումները կզսպվեն արդեն: Մեկ էլ խնդիր ենք ունենում ամռան պիկ սեզոնին, երբ որ արտահանումներն են ակտիվ, ու Լարսում կուտակումներ են լինում՝ դրա հետ կապված»,- պատասխանում է Պարսյանը: 

Նա չի կարծում, որ եթե հեղուկ գազը 300 դրամ է դարձել, բոլորը սկսելու են բենզինով վարել: «Եթե հեղուկ գազը դառնա 300, իսկ բենզինը 430 դրամ է, էլի ձեռնտու է վարել հեղուկ գազով: Գազով վարողն էլի շարունակելու է հեղուկ գազ լցնել»: Ասում են՝ դա արվել է, որպեսզի Ադրբեջանից գազ բերեն: «Դա քաղաքական շահարկում է: Մենք հիմա լուրջ խնդիր ունենք, որովհետեւ Լարսը փակ է, Իրանում էլ խառը վիճակ է, եւ այլընտրանքային ճանապարհ չունենք: Հայաստանը չի կարող հրաժարվել  այլընտրանքային ճանապարհներից»: 

Հիշեցնենք․ գազի դեֆիցիտը համընկավ բենզինի էժանացման հետ: 2025 թվականի դեկտեմբերի կեսերից, երբ սկսեց Հայաստան ներմուծվել ադրբեջանական բենզին, «պրեմիում» տեսակի նվազագույն գինը նվազեց 15 տոկոսով: Նախկին 510 դրամի փոխարեն այսօր այն միջինը մոտ 430 դրամ է: Դիզվառելիքի գինը, ըստ պաշտոնական տվյալների, նվազել է 2 տոկոսով, նաեւ «ռեգուլյար» տեսակի բենզինը՝ 8 տոկոսով: Նիկոլ Փաշինյանն իր հունվարյան ելույթներից մեկում սա ներկայացնում էր որպես «խաղաղության օգուտներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0cf0034f98d25541ea345d4888fbb1d0

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Քննչականը ոչ թե հիվանդանոցներ և եկեղիցիներ պետք է մտներ, այլ քաղաքապետարանի համապատասխան վարչություն. Արեն Ափիկյան Շոյգուն հիշեցրեց ՀՀ-ի հետ կապված ԱՄՆ գեղեցիկ, բայց չիրականացված գաղափարները Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ․ հին աշխարհն այլևս գոյություն չունի․ Ռուբիո Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «Հետք» Երկու եղբայրներն ու 1 մլն դոլարը․ ում որքան է հասել «Mercedes»-ը Շահումյան գյուղում բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր Օրվա ռեժիմը չունի որևէ սահման․ Գառնիկ Դանիելյան Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան Տեառնընդառաջի տոնին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում կքննարկեն դիտորդական առաքելության ապագայի հարցը․ Ռիտեր «Ալե՛ն, սաղ Ռուսաստանը քեզ էր ծաղրում»․ Մանուել Մանուկյան (video) Ժողովու՛րդ, Նիկոլը ձեզանից 1 միլիարդ դրամ տարավ, նախընտրական միջոցներ հավաքեց․ Պարույր Հայրիկյան (video) Սա մեր շանսն ու հնարավորությունն է․ Գագիկ Ծառուկյանը երեկ հստակ շեշտադրում արեց․ Իվետա Տոնոյան (video) #ՀԻՄԱ․ «Արա, ինչքան էլ ճղես քեզ, պատերով տաս, հարձակվես, մեկ է՝ փրկություն էլ չկա»․ Մանուկյան (video) Նիկոլը հելնի վերև, իջնի ներքև էլ, չի կարող հերքել՝ իր շրջապատը դոլարային միլիոնատեր է դարձել (video) Աննա՛, հարկայի՞ն ես ուղարկել էդ մարդկանց վրա․ Դերենիկ Մալխասյան (video) Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ձյուն է տեղում Ֆրանսիայում 9 մարդ է ձերբակալվել Լուվրի տոմսերի հետ կապված խարդախության գործով Իրանի կոշտ պատասխանը Հայաստանին չի՛ ուշանա․․․ ու՞մ եք ուզում խաբել․ Շաքարյանց (video) «Վենսն իր այս արարքի համար շատ տխուր ձևով պատասխան է տալու». Պարույր Հայրիկյան (video) ՊԵԿ հարկային գլխավոր տեսուչ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am