Աղոթում եմ, որ Ռուբենը շուտ ազատվի․ UWC Դիլիջանի շրջանավարտի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին և Զոնաբենդին

UWC Դիլիջանի շրջանավարտն աջակցության նամակ է հղել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին.

Սիրո և համերաշխության ուղերձ՝ ուղղված Վերոնիկա Զոնաբենդին և Ռուբեն Վարդանյանին:

Ամբողջական տեքստը հասանելի է ստորև:

Սիրելի՛ Վերոնիկա,

Ես գրում եմ Ձեզ իմ խորին համերաշխությունը հայտնելու համար: Չնայած սրանք սոսկ խոսքեր են, որոնք բավարար չեն և չեն կարող մրցել այն սարսափելի իրականության հետ, որում մենք ապրում ենք, դրանք կարող են գոնե արտահայտել այն զգացմունքները, որոնք ես խորապես կրում եմ իմ հոգում:

Դուք, Ռուբենը և Ձեր երեխաները իմ սրտում եք: Ես միշտ աղոթում եմ ձեզ համար, աղոթում եմ, որ Ռուբենը որքան հնարավոր է շուտ ազատվի: Գիտեմ, և Դուք ևս խոսել եք այն մասին, թե ինչպես է հիմնականում Հավատքը Ձեզ առաջ մղում: Խնդրում եմ՝ իմացե՛ք, որ Դուք և Ռուբենը լույսի աղբյուրներ եք: Դուք հույսի մարմնացումն եք, այդ հավատքի մարմնավորումը: Անկախ հանգամանքներից, դուք, հենվելով ձեր արժեքների և կարեկցանքի վրա, գտնում եք մոլեռանդության ու ատելության դեմ արժանապատիվ կանգնելու միջոց։

Վերոնիկա՛, ես հիանում եմ Ձեր ուժով, հիանում եմ, թե ինչպես եք շարունակում առաջ գնալ և ուժ տալ այն երազանքներին, որոնք Դուք և Ռուբենը կյանքի եք կոչել՝ անկախ ամեն ինչից։

Իմացե՛ք, որ Ձեր պայքարը և զոհաբերությունները թափ են հաղորդում գալիք ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ՝ արդարության անդադար ձգտմանն ու վրդովմունքին։

Ես սա գրել եմ Ռուբենին, և գրում եմ նաև Ձեզ. Դո՛ւք ընդմիշտ փոխել եք իմ կյանքը դեպի լավը։ Դուք շատ բան եք արել նաև ուրիշների համար։ Ես միայն մեկն եմ այն հազարավորներից, ում հասել է ձեր սփռած լույսը։ Եվ ես հաստատ գիտեմ ու ՎՍՏԱՀ ԵՄ․ այսպիսի լույս ճառագողները կարող են միայն ստանալ դրա հազարապատիկը։

շ

Ռուբենն այսօր որպես փարոս կանգնած է խավարի մեջտեղում, անսասան և ուժով լի՝ որպես օրինակ, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Նա մեզ հիշեցնում է մեր սեփական մարդկայնությունն ու այն արթնացնելու անհրաժեշտությունը։

Ես Ձեզ շատ եմ սիրում և միշտ Ձեր կողքին եմ։ Խնդրում եմ ասեք, թե ինչ կարող եմ անել ես։ Աղոթում եմ, որ այս տարին Ռուբենին, Ձեզ և Ձեր ամբողջ ընտանիքին բերի ազատություն, առողջություն, խաղաղություն և բարօրություն։

Ամենայն սիրով՝

շ

Դալիա Աթալլահ, Լիբանան, UWCD’18

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին Գազամատակարարման վթարային դադարեցում Գեղարոտում քամին պոկել ու շպրտել է գյուղապետարանի տանիքը Վթարային ջրանջատում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am