Բանջարաբոստանային կուլտուրան զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով

Անպատկառությունն ու ցինիզմը ՔՊ-ական իշխանավորների գլխավոր, ոմանց դեպքում` միակ, որակն է: Սրանում նրանք անգերազանցելի են եւ բոլոր առումներով անհասանելի: Այսքան աղետ իր երկրի գլխին բերած իշխանությունը ոչ թե կեղծ պատարագների ժամանակ ծնկաչոք աղոթելով, կարգազանց քահանաների ձեռքից հաղորդություն ստանալով ու եկեղեցիներ պղծելով պետք է փորձեր իր մեղքի բաժինը թեթեւացնել (իրականում` ծանրացնում է), այլ պետք է ներում խնդրեր իր երկրի քաղաքացիներից, զօրուգիշեր խոստովաներ մեղքերը, թողություն խնդրեր, կամ գոնե` լռեր ու անտրտունջ տաներ իրեն ուղղված բոլոր հանդիմանությունները: Բայց ի՞նչ ենք տեսնում. Անամոթություն, անպատկառություն, մեղքն ուրիշների վրա բարդել, պարտությունը` հաղթանակ, ձախողումները` հաջողություն, քննադատողներին` բանտ, սուտ, խաբեություն, զոռբայությամբ սեւը սպիտակ ներկայացնել:
Ահա` մի քանի ճամբար փոխած, քավորին ուրացած մեկը «եղկելի» բառն է օգտագործում ընդդիմության հասցեին: Եթե այդ բառի իմաստը հասկանար, կգիտակցեր, որ այն բացառապես իր նմանի հասցեին կարելի է օգտագործել: Մուսը, որ անդաստիարակության ու լպիրշության կենդանի մարմնացում է, օրումեջ լրագրողներին է անդաստիարակ անվանում ու իր տգետ տեղով դասեր տալիս: Երրորդը, որ իշխանության գալուց հետո հազիվ մի կոոպերատիվ բուհի դիպլոմ է ստացել, իր աշխատանքով միլիարդներ վաստակած Սամվել Կարապետյանին Տաշիր Սամո է ասում ու ծաղրում: Չորրորդը նախկին նախագահներին ու կաթողիկոսին է անունով դիմում եւ իր շեֆի հանգույն վիրավորում: Հինգերորդի բարոյականության մասին առասպելներ են պատմում, բայց նա բարոյականության դասեր է տալիս իրենից հազար անգամ ավելի բարոյականներին ու ազնիվներին...
Բայց ամենազվարճալին այս թիմի «հարաբերություններն» են լրագրողների ու լրատվամիջոցների հետ: Ասացին, որ կառավարությունում իր ղեկավարին չստիկներ ու կոֆե մատուցող, հայտնի մականունով արարածը հերթական անգամ հիշել է «Հրապարակն» ու ինձ: Տոնել է իր «հաղթանակը» դատարանում: Երեւի երջանիկ է, որ իր «վաստակած» միլիոններին վրադիր մի 200 հազար դրամ է «կպցրել» եւ մի տողանոց հերքում կորզել իրենց կողմից ստրկացված դատարանի միջոցով:
Որպեսզի հասկանաք, թե սրանք ոնց են ոչնչացրել դատական համակարգը, կցիտեմ այդ տողը, որի համար սույն արարածը դիմել էր դատարան եւ որը դատարանը գնահատել է որպես «զրպարտություն»: Ուրեմն 2022 թ. հուլիսին մի հրապարակում ենք արել. «Հրաչը՝ ներսում, Ավինյանը՝ դրսում․ բախումներ չեն լինի» վերտառությամբ, որի մեջ ընդամենը մեկ տող կար իրեն վերաբերող. «Քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարում ունի նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը»։
Ահա այս տողը վրդովվեցրել է իշխանության ու փողի համը տեսած ու դրանից հաբրգած այս անձնավորությանը եւ նա որոշել է դիմել դատարան: Պատկերացնում եք, չէ՞, այս 18 տարում մեր լրատվամիջոցը ինչքան հայցեր է ունեցել (որոնց 90 տոկոսն ավարտվել է մեր հաղթանակով): Հավատացեք` այսպիսի աբսուրդ, որ նմանատիպ նախադասության համար դիմեն դատարան ու հաղթեն, շատ հազվադեպ է եղել, ոչ մի իրեն հարգող դատավոր նման հայց չէր բավարարի, եթե ուղիղ հրահանգ իջեցված չլիներ այն շենքից, որտեղ նստում է այս բանջարաբոստանային կուլտուրան, որտեղ ոչ թե իր բուն պարտականություններն է կատարում, այլ զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով:

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 671 անգամ
Լրահոս
Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները» ԵՄ-ն չի մեղմացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ Կոտայքի մարզում «Opel»-ը բախվել է ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ կատարող մեքենային Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման հրամանատարի ոչնչացման մասին Իրանը կարող է նոր տեսակի հրթիռ կիրառել պատասխան հարվածների համար․ ԻՀՊԿ Ադրբեջանցիները Մարալիկում իրենց տուն են նայում, սա խաղաղություն չէ, սա թելադրանք է․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Իրանը ՅՈՒՆԻՍԵՖ-ին կոչ է արել արձագանքել դպրոցների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Գեթ մեկ ապացույց չկար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ հանցանք էր կատարել. փաստաբան Իսպանիան չի ցանկանում մասնակցել Հորմուզի նեղուցում նավագնացության ապահովման հնարավոր առաքելությանը Չհրկիզվող պահարանից գողացել են 30 հազար դոլար, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր Նիկոլը ԵԽ ամբիոնից իր տերերին զեկուցում է, որ Ղարաբաղի հարցը փակ է․ քաղաքագետ Ծառուկյան․ պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք Իշխան Սաղաթելյանի հոր արդարացման դատավճիռը մտավ ուժի մեջ. պաշտպան Վաշինգտոնում մեքենան մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ ANCA-ի տարածած տեղեկությունը զրպարտություն է․ Նժդեհ Հովսեփյան Դատարանը ճանաչեց և հռչակեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը Թուրքական 15 նավ սպասում է Հորմուզի նեղուցում․ Ուրալօղլու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am