Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արցախին նվիրված «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի շրջանակներում կայացավ մեծ ցուցահանդես, ինչպես նաև խոշոր համերգ։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել Արցախի մշակութային կոլեկտիվներին, բազմաթիվ հայտնի մենակատարների Արցախից և Հայաստանից։ Արցախի բռնի հայաթափումից ի վեր սա ամենամեծ մշակութային միջոցառումն էր. այն ունեցել է 400-ից ավելի մասնակից և 9000-ից ավելի հանդիսատես։

Մեր տեղեկություններով, սակայն, միջոցառումը կյանքի է կոչվել մեծ դիմադրության արդյունքում։ Իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձել են արգելել դրա անցկացումը։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունն, օրինակ՝ պարտադրել է, որ հովանավորների անունները չնշվեն, Արցախի օրհներգը չկատարվի (ՄՀՀ տնօրենը երեկ ասում էր, թե «Արցախի պետական օրհներգը չի կարող հնչել, եթե պետությունը չկա»), զինանշանը ոչ մի տեղ չօգտագործվի։ Բարձր գին է սահմանվել տարածքի վարձակալության համար։ Բայց, չնայած բոլոր դժվարություններին, միջոցառումը կայացել է. ցուցահանդեսը չափազանց տպավորիչ էր, իսկ երեք ու կես ժամ տևողությամբ համերգը՝ ոգևորիչ ու հուզիչ։ Ի դեպ, մինչև տասը հազար հանդիսատես տեղավորող դահլիճում գրեթե չեն եղել ազատ տեղեր։

Ի դեպ, համերգային ծրագիրը եզրափակող Ներսիկ Իսպիրյանը հայտարարել է՝ Արցախը հետ ենք բերելու։ Նման հայտարարությունները միաժամանակ բարկացնում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանություններին։ Ուստի, զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ արել է, որ այս համերգը կյանքի չկոչվի՝ գուցե փորձելով հերթական անգամ հաճոյանալ ու չզայրացնել հարևան երկրի ղեկավարին և ցույց տալ, որ հավակնություններ չունի Արցախի մասով։ Բայց միասնական կամքի դրսևորման արդյունքում հերթական անգամ հնչել է Արցախի անունը և վերահաստատվել, որ անհնար է ջնջել հայ ժողովրդի պատմական հիշողությունը։

Նշենք նաև, որ համերգին ներկա են գտնվել ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ «Մեր ձևով» և «ՀայաՔվե» քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

դիտվել է 674 անգամ
Լրահոս
Տնետուն են ընկել․ «Հրապարակ» Ստեփանավանցիները վրդովված են․ «Հրապարակ» Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը․ «Հրապարակ» Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ» 11 անշարժ գույք, 3.5 մլն դրամ կանխիկ․ ինչ ունեցվածք ունի ԱԺ աշխատակազմի նորանշանակ փոխղեկավար Սոնա Սիմոնյանը․ «Ժողովուրդ» Ռումինիան պատրաստ է վճարել Հրաժարական է տվել «Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am