Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա

Ո՞վ կմտածեր, որ Չարենցավանի կոմունալ ծառայության ձյունահեր, ձյունածածկ աշխատակցուհու շնորհիվ ես կգտնեմ իմ նոր երգի պակասող տողը։

Հոգսերի շաբաթից հետո մարդուն տրվում է կիրակին` որպես պարգև, որպես շնորհակալ լինելու և շնորհը վայելելու օր։
Շաբաթվա մեջ թողնելով աղմուկը, հոգնությունը, առօրյա վազքը` մարդը ստանում է իր բաժին կիրակին, որ այն օգտագործի բոլորովին այլ կերպ։ Օգտագործի` ինչպես ուզում է։ Որ խաղաղեցնի մարմինն ու հոգին։

Ինչո՞ւ մեզնից խլվեց նաև կիրակնօրյա խաղաղությունը։ Շաբաթվա օրերի տգեղացած հոսքին արդեն վարժվել էինք։ Ինչո՞ւ, ո՞վ որոշեց, որ նաև մեր կիրակիները պիտի ցեխոտվեն։

Ընդհանրապես, ինչպե՞ս հաշտվեցինք մեզ պարտադրված մթնոլորտի հետ։ Ինչո՞ւ այդքան թեթևությամբ հանձնեցինք մեր թանկ ունեցվածքը` մեր փոքրիկ, անձնական աշխարհը։
Ինչպե՞ս ստացվեց, որ հազար տարվա ընկերների համար իրար աչքերի մեջ նայելը դարձավ անթույլատրելի շքեղություն։

Այդ ո՞ր հանճարի ոսկե քնարին ենթարկվելով` մենք վերաձևեցինք մեր պահվածքը, մեր ընկերացանկը, հանկարծ կասկածեցինք մեր ճաշակի, մեր սկզբունքների վրա։

Թումանյա՞ն ունենք նորօրյա, նոր Կոմիտա՞ս է ի հայտ եկել` որպես անառարկելի հեղինակություն։ Ո՞վ է հայտնվել մեր հասարակության կյանքում, ո՞ւմ ենք մենք այսքան հլու ենթարկվում։

Ինչի՞ն ենք զոհաբերում մեր ներքին հանդարտությունը, մեր ներքին լույսը, մեր պայծառությունը։ Ինչի՞ն ենք զոհաբերում մեր կիրակիները։ Ո՞վ է հանկարծ դարձել մեզ համար ավելի կարևոր, քան` մեր ներքին համոզմունքները, քան` տարիներով ստեղծած մեր ներքին, կարևոր աշխարհը։

Մեզնից արդեն խլվել է մեր սիրելի աշխարհը` այն կանաչ, ֆիզիկական, լեռնային, երկրային։
Հիմա մեզնից խլում են մեր ներքին տարածությունը` մեր կապույտ, թափանցիկ, երկնային, միակը։ Այն աշխարհը, որտեղ կարող ենք թաքնվել բոլորից, որտեղ բռնությունը մուտք չունի։

Եկել ու կոտրում են նաև մեր այդ վերջին աշխարհի դարպասը` պողպատե մուրճով խփելով մեր բարակ պատերին, ճղճղան ձայնով քերծելով մեր ներսի պաշտպանիչ թաղանթը։

Տեսե՞լ եք, արդեն լուրջ ճաքեր կան պատերին։ Ինչպե՞ս ենք նորոգելու, ինչո՞վ ենք նորոգելու։

Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա։


Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 726 անգամ
Լրահոս
Ապրիլի 24-ին սպասե՛ք՝ Նիկոլը խայտառակ քայլի է դիմելու․ Հարութ Սասունյան (video) «Նիկո՛լ, դատարաններում «արյ*ն է» վաճառվում․ ինձ մի բան եղավ՝ Վարդապետյանն է մեղավոր»․Ադանալյան (video) «Աննա Վարդապետյանին ասացի՝ դու բանտում ես լինելու, հետո բանտում կլինի Նիկոլը»․ Պարույր Հայրիկյան (video) Գումար ենք հավաքել, փողոցը ասֆալտապատել, լուսավորել. Վերին Անտառայինի բնակիչները բողոքում են (video) «Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես «Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են Փաշինյանի վերջին խայտառակության հետքերով․․․ (video) Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար. Արմեն Աշոտյան Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը «Ուժեղ Հայաստանը»՝ ՀԱԿ-ի համագումարին (video) «Աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում». Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել ՈւՂԻՂ. Վերին Անտառային փողոցի բնակիչների ակցիան. փողոցը խայտառակ վիճակում է (video) Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն Իրանը պարտված է և գործարք է ցանկանում․ Թրամփ Հիմա մի ինֆորմացիա հայտնեմ, որը քչերին է հայտնի․ ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանն Արաղչիին ու չի արել (video) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ. Բագլարյան «Դու մարդ չե՛ս, անգամ քո կնոջ՝ Աննայի արածից հետո»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Երկար ժամանակ լռել եմ, բայց Նիկոլը լուրջ խանգարմունքների մեջ է ընկել․ Հարութ Սասունյան (video) Մարտի 16-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Այս մեկն էլ է՞ մարսելու․ ո՞նց եք հանդուրժելու, ժողովու՛րդ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am