Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա

Ո՞վ կմտածեր, որ Չարենցավանի կոմունալ ծառայության ձյունահեր, ձյունածածկ աշխատակցուհու շնորհիվ ես կգտնեմ իմ նոր երգի պակասող տողը։

Հոգսերի շաբաթից հետո մարդուն տրվում է կիրակին` որպես պարգև, որպես շնորհակալ լինելու և շնորհը վայելելու օր։
Շաբաթվա մեջ թողնելով աղմուկը, հոգնությունը, առօրյա վազքը` մարդը ստանում է իր բաժին կիրակին, որ այն օգտագործի բոլորովին այլ կերպ։ Օգտագործի` ինչպես ուզում է։ Որ խաղաղեցնի մարմինն ու հոգին։

Ինչո՞ւ մեզնից խլվեց նաև կիրակնօրյա խաղաղությունը։ Շաբաթվա օրերի տգեղացած հոսքին արդեն վարժվել էինք։ Ինչո՞ւ, ո՞վ որոշեց, որ նաև մեր կիրակիները պիտի ցեխոտվեն։

Ընդհանրապես, ինչպե՞ս հաշտվեցինք մեզ պարտադրված մթնոլորտի հետ։ Ինչո՞ւ այդքան թեթևությամբ հանձնեցինք մեր թանկ ունեցվածքը` մեր փոքրիկ, անձնական աշխարհը։
Ինչպե՞ս ստացվեց, որ հազար տարվա ընկերների համար իրար աչքերի մեջ նայելը դարձավ անթույլատրելի շքեղություն։

Այդ ո՞ր հանճարի ոսկե քնարին ենթարկվելով` մենք վերաձևեցինք մեր պահվածքը, մեր ընկերացանկը, հանկարծ կասկածեցինք մեր ճաշակի, մեր սկզբունքների վրա։

Թումանյա՞ն ունենք նորօրյա, նոր Կոմիտա՞ս է ի հայտ եկել` որպես անառարկելի հեղինակություն։ Ո՞վ է հայտնվել մեր հասարակության կյանքում, ո՞ւմ ենք մենք այսքան հլու ենթարկվում։

Ինչի՞ն ենք զոհաբերում մեր ներքին հանդարտությունը, մեր ներքին լույսը, մեր պայծառությունը։ Ինչի՞ն ենք զոհաբերում մեր կիրակիները։ Ո՞վ է հանկարծ դարձել մեզ համար ավելի կարևոր, քան` մեր ներքին համոզմունքները, քան` տարիներով ստեղծած մեր ներքին, կարևոր աշխարհը։

Մեզնից արդեն խլվել է մեր սիրելի աշխարհը` այն կանաչ, ֆիզիկական, լեռնային, երկրային։
Հիմա մեզնից խլում են մեր ներքին տարածությունը` մեր կապույտ, թափանցիկ, երկնային, միակը։ Այն աշխարհը, որտեղ կարող ենք թաքնվել բոլորից, որտեղ բռնությունը մուտք չունի։

Եկել ու կոտրում են նաև մեր այդ վերջին աշխարհի դարպասը` պողպատե մուրճով խփելով մեր բարակ պատերին, ճղճղան ձայնով քերծելով մեր ներսի պաշտպանիչ թաղանթը։

Տեսե՞լ եք, արդեն լուրջ ճաքեր կան պատերին։ Ինչպե՞ս ենք նորոգելու, ինչո՞վ ենք նորոգելու։

Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա։


Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

 

դիտվել է 726 անգամ
Լրահոս
Եկեղեցու և պետության հակամարտությունը Հայաստանում. ի վիճակի՞ է արդյոք Վատիկանը միջնորդի դեր ստանձնել. The Pillar Պայմանագրային զինռածառայողին դաժան ծեծի են ենթարկել․ նա վերակենդանացման բաժանմունքում է. News.am Միջուկային զենքը սպառնալիք է մարդկության համար․ Իրանն անընդհատ շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է․ Արաղչի Ահազանգ. հոսանքի համար 3000-5000 դրամ հավելագրումներ են եղել «Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու Վիճաբանություն՝ Երևանում Ինչ համոզմունքով է կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը Նախկին նիկոլականը բանտից դուրս է եկել․ «Հրապարակ» Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն․ Վարդան Ոսկանյան Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից․ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը Էներգահամակարգում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը․ Դավիթ Ղազինյան Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երևան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»․ «Հետք» Գյումրեցիները ծափերով են դիմավորել Միքայել սրբազանին Հայ ժողովրդի անանց իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի քաղաքական-հասարակական գործիչներ Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու կալանքը փոխվեց տնային կալանքով Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահը ազատվեց տնային կալանքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am