Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը

10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ուղերձ է հղել․

«Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այսօր իմ հացադուլը թևակոխում է խորհրդանշական 10-րդ օր։ Այս 10 օրերի ընթացքում ամենօրյա սկզբունքով հետևել եմ հանրային արձագանքներին և այսօր ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը փոխանցել այս օրերի ընթացքում իմ և մեր թիմի կողքին կանգնած, մեզ մեր ամենօրյա պայքարի ընթացքում սատարած բոլոր անձանց, հանրային գործիչներից մինչև պատգամավորներ, շարքային անհանգստացող քաղաքացիներից մինչև առանձին կառույցներ և կուսակցություն և հատկապես ԶԼՄ-ներ։

Պայքարի ծայրահեղ միջոց հացադուլի հիմնական նպատակը, ողջ աշխարհում հայտնի հացադուլների պարագայում անգամ, երբեք չի եղել և չի կարող լինել իշխանություններից պահանջի կատարմանը հասնելը։ Բոլոր ժամանակներում արված ամենաարդյունավետ հացադուլները նպատակ են ունեցել հանրային աջակցությամբ ապօրինություններ իրականացնողներին ճնշելը։ Իսկ պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը։ Վերջին օրերին ես առիթ եմ ունեցել զգալու վերոգրյալ ազդակներից թե՛ առաջինը, թե՛ երկրորդը։

Պայքարի այս միջոցը բնավ իմ անձի մասին չէ և իմ նպատակներից ամենաառաջնայինն այսպիսով բոլոր քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրությունը սևեռելն է, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին խնդրելն է, որ գոնե քաղբանտարկյալների հարցում մեկտեղեն ուժերը։ Հացադուլ հայտարարելուց հետո մոտավորապես 40%-ով այդ միավորումը ստացվել է, բայց, ցավոք սրտի, 40%-ը 100-ից շատ հեռու է, և հուսանք, որ գնալով այդ սառույցն էլ կկոտրվի։ Քաղաքական մտքի համար բատնարկված մարդու համար դրսում տաքուկ նստածների լռությունը տարակուսելի է։ Վստահ եմ, որ ապագայում նաև այս ամենն է գնահատականների արժանանալու, բայց հիմա գոնե քաղբանտարկյալների հարցով միասնական հանդես գալու ժամանակն է։

Ինչևէ, նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին, իմ շատ սիրելի ընկերներին հարցը հանրային օրակարգում պահելու համար։ Բոլորիդ գրառումները, հարցազրույցները, հայտարարությունները և ոչ հրապարակային գործադրված ջանքերն ինձ ջերմացնում և մեծ ուժ են տալիս պայքարս շարունակելու համար։

Ուզում եմ հացադուլի 10-րդ խորհրանշող և իմ ընդհանուր զգացողություններն ամփոփող Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերով ավարտել. “In the end, we will remember not the words of our enemies, but the silence of our friends” (Վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը)։

10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

18.01.2026թ.»։

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am