Թուրքիայի իշխանությունները բնակվարձերի թանկացումը կապում են ռուսական S-400-ների գնման հետ

Թուրքիայի սոցիալական ցանցերում լայն արձագանք է ստացել մի տեսանյութ, որտեղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) տեղական կառույցի ներկայացուցիչը բնակարանների բարձր վարձավճարները փորձում է հիմնավորել Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեսանյութում քաղաքացուհին դժգոհում է, որ բնակարանների վարձավճարները չափազանց բարձր են, ինչին իշխող կուսակցության ներկայացուցիչը պատասխանում է. «Մենք S-400-ներն ենք գնել, որպեսզի մեր տանիքը ամուր լինի, հրթիռները կանգնեցնենք, մեր տների վրա ռումբեր չընկնեն։ ԱՄՆ-ն մեր դեմ CAATSA պատժամիջոցներ կիրառեց, ինչն ազդել է տնտեսության վրա»։

CAATSA – «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» ԱՄՆ օրենք:

Տեսանյութի արագ տարածումից հետո արձագանքել է Թուրքիայում գլախավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Բուրհանեթթին Բուլութը՝ քննադատելով իշխանություններին։ Նրա խոսքով՝ իշխանությունը բնակարանային ճգնաժամի լուծման փոխարեն մշտապես «պատրվակներ» է առաջ քաշում։ «Բնակարան չկա, քաղաքականություն չկա, լուծում չկա, փոխարենը՝ շատ արդարացումներ են»,- նշել է Բուլութը։

Քննադատության ալիք բարձրացրած տեսանյութը սոցիալական ցանցերում դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Շատ օգտատերեր նշում են, որ բնակարանային ճգնաժամը պայմանավորված է սխալ տնտեսական քաղաքականությամբ և անբավարար բնակարանային առաջարկով, իսկ «S-400»-ները պարզապես օգտագործվում են որպես արդարացում։

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Միջուկային զենքը սպառնալիք է մարդկության համար․ Իրանն անընդհատ շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է․ Արաղչի Ահազանգ. հոսանքի համար 3000-5000 դրամ հավելագրումներ են եղել «Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու Վիճաբանություն՝ Երևանում Ինչ համոզմունքով է կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը Նախկին նիկոլականը բանտից դուրս է եկել․ «Հրապարակ» Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն․ Վարդան Ոսկանյան Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից․ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը Էներգահամակարգում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը․ Դավիթ Ղազինյան Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երևան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»․ «Հետք» Գյումրեցիները ծափերով են դիմավորել Միքայել սրբազանին Հայ ժողովրդի անանց իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս օտարազգի քաղաքական-հասարակական գործիչներ Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու կալանքը փոխվեց տնային կալանքով Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահը ազատվեց տնային կալանքից Դուրս եկեք ձեր գրասենյակներից, քայլեք քաղաքներով ու գյուղերով, լսեք մարդկանց և թող մարդիկ լսեն ձեզ... «Ես ձեզ ասում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ եղե՛ք»․ Վարդան Ղուկասյան. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am