Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից ստացված անցագրով ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը լուսաբանելու համար, ինչի իրավունքը, ըստ պաշտոնական հիմնավորման, նրանք չունեին։

Հիշեցնենք, որ 2025թ․ դեկտեմբերի 25-ին Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը զրկվել էին ԱԺ հավատարմագրումից, ինչի պատճառներն առնվազն վիճահարույց էին, իսկ դրա համար հապճեպ ու ձևական հիմքեր ստեղծելը՝ անընդունելի, այդ թվում նաև՝ օրենքի տեսանկյունից։ Ի դեպ, Քնար Մանուկյանն արդեն երկրորդ անգամ է զրկվում ԱԺ հավատարմագրումից․ նույն սցենարը գործել է 2023թ․ դեկտեմբերի 15-ին, ինչի առիթով լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, իսկ ավելի ուշ առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ԱԺ աշխատակազմի այդ որոշումը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ խորհրդարանում տեղի ունեցող այս գործընթացները հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ինչպես նաև Հայաստանի կողմից ստորագրված մի շարք միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատության և ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին։

ԱԺ ղեկավարության բոլոր հղումները խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգին՝ չեն կարող համոզիչ լինել, քանի որ այդ փաստաթուղթը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ հակասություններ օրենսդրության հետ։ Մասնավորապես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է «որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ»։ Բացի այդ, նույն օրենքը չի արգելում հավատարմագրում չունեցող լրագրողին որևէ պատգամավորից ստանալ անցագիր և լուսաբանել տվյալ պետական մարմնի աշխատանքը։ Մինչդեռ, ԱԺ ղեկավարության գործելաոճը չի համապատասխանում վերոհիշյալ օրենքի ոգուն։

Նախորդ հայտարարություններում մենք բազմիցս նշել ենք և հիմա վերահաստատում ենք, որ Ազգային ժողովում պատգամավորների և լրագրողների միջև ձևավորվել է անառողջ, կոնֆլիկտային մթնոլորտ։ Ինչպես վկայում են փաստերը, լարված հարաբերությունների պատճառով ընդդիմադիր լրատվամիջոցների աշխատակիցները շատ մեծ դժվարությամբ են կարողանում շփվել իշխող ուժի ներկայացուցիչների հետ, իսկ իշխանության հետ ասոցացվող ԶԼՄ-ների լրագրողները՝ ընդդիմադիր գործիչների հետ։ Հասկանալի է, որ սա նաև լրատվական դաշտի խիստ բևեռացման և քաղաքական շահերի սպասարկման հետևանք է։ Սակայն Ազգային ժողովը մինչ օրս որևէ գործնական քայլ չի ձեռնարկել իրավիճակն առողջացնելու համար, թեպետ մենք վաղուց առաջարկել ենք մեր աջակցությունն այդ հարցում։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարությունից․

չեղարկել Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին հավատարմագրումից զրկելու վիճահարույց որոշումը և թույլ տալ նրանց շարունակել մասնագիտական գործունեությունը խորհրդարանում,
դրսևորել առավել հանդուրժողականություն և քաղաքական շրջահայացություն, վերանայել լրագրողների հետ հարաբերությունները և բարեփոխել խորհրդարանում նրանց հավատարմագրման և գործունեության կարգը՝ այն համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը ու միջազգային նորմերին,
նախաձեռնել քննարկումներ՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների և պատգամավորների փոխհարաբերությունները կարգավորող կանոնագիր ստեղծելու և դրա պահանջների կատարմանը հետևող մարմին ձևավորելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»։

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Պատրաստ ենք մեր հռչակած նպատակների իրագործման համար սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին․ ՀԱԿ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am